«Kinder» ձվիկի ներմուծումը ՀՀ ժամանակավորապես արգելվել է. իրականացվում են նաև ստուգումներ

Լուրեր

«Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանք ներմուծող երկու կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է ստուգումներ՝ Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի հետևանքով:

Նշված ապրանքանիշը ներկրող երկու ընկերություններում («ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ /ներկրում է Ռուսաստանից/ և «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ / ներկրում է Գերմանիայից)  առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:

Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման: Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։

Գովազդ