Մաթեմատիկայի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկում է լուսանկարների մրցույթ

Լուրեր

Մաթեմատիկայի միջազգային օրվան`մարտի 14-ին ընդառաջ մեկնարկում է «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ։ 

Մրցույթը #ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում է, որը նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ: 

Մարտի 3-9-ը մրցույթի մասնակիցները պետք է անձնական ինստագրամյան էջերում տեղադրեն իրենց հեղինակած լուսանկարները, որոնք կարտացոլեն մաթեմատիկայի գոյությունը կամ մաթեմատիկային առնչվող բանաձևերն առօրյա կյանքում։ Անհրաժեշտ է  կցել նաև նկարագրություն, թե ինչի մասին է լուսանկարը՝ պարտադիր գործածելով #ՄԱԹԵՄարդ ու #MATEMard  հեշթեգերը։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3MgjYmx ։ Իսկ սթորիներում կգտնեք լուսանկարների օրինակները։

Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան մարտի 14-ին` Մաթեմատիկայի միջազգային օրը նախատեսվող ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի կունենա Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC foundation): Լավագույն լուսանկարների հեղինակները կստանան հատուկ մրցանակներ։

Գովազդ