Հոգեբան Սամվել Խուդոյանի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ ընդամենը մի քանի մասնագիտական խորհուրդներն ամուսնալուծության եզրին հայտնված ամուսիններիին օգնել են հետ կանգնել իրենց այդ որոշումից. այդ է պատճառը, որ ըստ նրա՝ դատարաններին կից պետք է գործի նաեւ հոգեբանի ինստիտուտը։NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ինքը՝ հոգեբանը։
«Ամուսինները բաժանվելու որոշում կայացնում են ամենատարբեր պատճառներով՝ կենցաղային վեճեր, սկեսուր-սկեսրայրների կողմից տեղի-անտեղի միջամտություններ, սեռական անհամատեղելիություն եւ այլն։ Բայց բավական է հոգեբանի հետ մեկ-երկու հանդիպում, որպեսզի նրանք հասկանան հապշտապ, պահի ազդեցության տակ կայացրած որոշման սխալը եւ ժամանակին հետ կանգնեն այդ քայլից։
Իհարկե, ամուսնալուծությունները ֆիքսվում են դատարաններում, սակայն դատավորները չէ, որ պետք է բաժանեն ամուսիններին, նրանք ընդամենը պետք է փաստ արձանագրեն՝ հարցի հոգեբանական կողմը թողնելով համապատասխան մասնագետներին»,- համոզմունք հայտնեց Խուդոյանը։
Հոգեբանի խոսքով, հենց իրենք այն մարդիկ են, ովքեր դժվար իրավիճակներում ամուսիններին օգնում են լսել միմյանց,
Հոգեբան Սամվել Խուդոյանի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ ընդամենը մի քանի մասնագիտական խորհուրդներն ամուսնալուծության եզրին հայտնված ամուսիններիին օգնել են հետ կանգնել իրենց այդ որոշումից. այդ է պատճառը, որ ըստ նրա՝ դատարաններին կից պետք է գործի նաեւ հոգեբանի ինստիտուտը։NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ինքը՝ հոգեբանը։
«Ամուսինները բաժանվելու որոշում կայացնում են ամենատարբեր պատճառներով՝ կենցաղային վեճեր, սկեսուր-սկեսրայրների կողմից տեղի-անտեղի միջամտություններ, սեռական անհամատեղելիություն եւ այլն։ Բայց բավական է հոգեբանի հետ մեկ-երկու հանդիպում, որպեսզի նրանք հասկանան հապշտապ, պահի ազդեցության տակ կայացրած որոշման սխալը եւ ժամանակին հետ կանգնեն այդ քայլից։
Իհարկե, ամուսնալուծությունները ֆիքսվում են դատարաններում, սակայն դատավորները չէ, որ պետք է բաժանեն ամուսիններին, նրանք ընդամենը պետք է փաստ արձանագրեն՝ հարցի հոգեբանական կողմը թողնելով համապատասխան մասնագետներին»,- համոզմունք հայտնեց Խուդոյանը։
Հոգեբանի խոսքով, հենց իրենք այն մարդիկ են, ովքեր դժվար իրավիճակներում ամուսիններին օգնում են լսել միմյանց, հաշտության եզրեր գտնել եւ գիտակցել մեկը մյուսի խնդիրը։Հարցին, թե շա՞տ են իր պրակտիկայում դեպքերը, երբ ամուսինները, փաստացի բաժանված լինելով հանդերձ, միեւնույն հարկի տակ շարունակում են ապրել հանուն «չխայտառակվելու», «դրսի աչքերի» կամ հանուն երեխաների, Սամվել Խուդոյանը նշեց, որ քաղաքային բնակչությունը ձերբազատված է նման բարդույթներից, ինչը չի կարելի ասել գյուղական համայնքներում ապրող մարդկանց մասին։
«Քաղաքաբնակները, որպես կանոն, նման մանրուքների վրա ուշադրություն չեն դարձնում եւ ազատ են ամուսնալուծության որոշում կայացնելու հարցում,այն դեպքում, երբ գյուղացիներն ավելի բարդույթավորված են եւ մտածում են, որ բաժանվելով՝ հարազատների ու հարեւանների աչքում կարող են «խայտառակվել»,- նկատեց Խուդոյանը։
Ամփոփելով, հոգեբանը նկատեց, որ չնայած շատ դեպքերում կինը վերջնականապես որոշում է բաժանվել ամուսնուց, սակայն վերջին պահին նրան հետ է պահում իր եւ իր երեխաների կեցության հարցը։ «Կանայք մտածում են. եթե բաժանվեմ, ո՞վ պետք է հոգա իմ եւ երեխաներիս ապրուստը։ Ավելի լավ է համակերպվել ու ապրել»։
Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2010 թվականին Հայաստանում գրանցվել է ամուսնության 17, 984 դեպք, ինչը 2009 թվականի համեմատ պակաս է 4,2 տոկոսով։ Հակառակ սրան՝ ավելացել է գրանցված ամուսնալուծությունների թիվը։ Ըստ այդմ, 2010-ին Հայաստանում գրանցվել է ամուսինների բաժանության 2997 դեպք, ինչը 2009-ի համեմատ ավել է 5,5 տոկոսով։