Covid-ի դեպ պատվաստումները, հղիությունն ու կրծքով կերակրումը. հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն ունեցել է կորոնավիրուսի դեմ պատվաստված պացիենտ, որը բարեհաջող հղիացել ու ծննդաբերել է:

Այս մասին այսօր տեղեկացրեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը։  

«Պատվաստանյութերի հետ կապված ամենաշատ տրվող հարցն ու մտահոգությունը վերարտադրողական առողջության վրա դրա հնարավոր ազդեցության մասին է: Մենք բացատրում ենք, պարզաբանում ենք, որ նման խնդիր չկա: Եկեք դիտարկենք միջազգային փորձն ու կտեսնենք, որ կան երկրներ, որտեղ բնակչության 80-90 տոկոսը պատվաստված է, բժիշկների 90-ից ավելի տոկոսն է պատվաստված: Տեսեք, մենք ունեցել ենք դեպք, որ պատվաստված կինը հղիացել է, նորմալ ընթացք ու ծննդաբերություն է գրանցվել: Մյուս կողմից՝ մենք ունեցել ենք կորոնավիրուսով վարակված և չպատվաստված հղի կնոջ մահ, մենք ունեցել ենք ներարգանդային պտղի մահ»,- ասաց  Օկոևը՝ հորդորելով բոլորին պատվաստվել: 

Մասնագետը նաև անդրադարձավ կերակրող մայրերին հուզող հարցին՝ արդյոք պատվաստվելուց հետո կարող են շարունակել կերակրել։ Ըստ պրոֆեսորի՝ որևէ հակացուցում չկա նման դեպքերի համար:

 

Գովազդ