Հայտնի ընկերության կաթնամթերքը, որը մատակարարվել է մանկապարտեզներին, չի համապատասխանել նորմերին․ խմբաքանակը հետ է կանչվել

Լուրեր

Երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չի համապատասխանել սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ  վերահսկողական ստուգումներ են սկսվել մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում:

Մանկապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հունիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը հետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից

Փորձաքննությամբ պարզվել է, որ ներկայացված կաթնաշոռի և թթվասերի նմուշները ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Վիննի Թուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններ կաթնամթերքը առաքվել է միևնույն փոխադրամիջոցով, որի սառնարանը անսարք է եղել և չի գործել:

«Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն:

 

Աղբյուրը՝  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Գովազդ