Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը երեխաների համար մեծ վտանգ է ներկայացնում. մասնագետներ․ news.am

Լուրեր

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, որը հայտնի է որպես B.1.1.7, ավելի հեշտ է վարակում երեխաներին եւ նրանց համար կարող է մեծ վտանգ ներկայացնել: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի վարչակազմում COVID-19-ի հարցերով խորհրդատվական խորհրդի անդամ Մայքլ Օսթերհոլմը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մինչեւ ամառ համավարակի դեմ պայքարում կարող է բախվել «լուրջ խնդիրների»:

«Կորոնավիրուսի նախորդ շտամների տարածման ժամանակ մենք չենք տեսել, որ մինչեւ 8-րդ դասարանի երեխաները հաճախ վարակվեին կամ ծանր հիվանդանային: Երեխաները նաեւ այդքան հաճախ չէին վարակում հասարակության մյուս անդամներին»,-ասել է նա՝ նշելով, որ նոր շտամը 50-100 տոկոսով ավելի վարակիչ է եւ շուրջ 55 տոկոս դեպքերում բարդություններ է առաջացնում: 

 

Շարունակությունը՝ news.am

Գովազդ