Շիրակի մարզի Ազատան գյուղում մայիսի 12-ին Գասպարյանների ընտանիքում ծնված եռյակներին, շարունակում են օգնություն տրամադրել տարբեր կազմակերպություններ ու անհատներ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ եռյակ ունեցած Գասպարյանների ընտանիքը ծանր սոցիալական պայմանների պատճառով չի կարողանում հոգալ երեխաների կենսական կարիքները։ Երեխաներին կերակրում են արհեստական մանկական սնունդով, ինչը բավական թանկ է: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, երեխաների հայրը, նախկին զինծառայող,

առաջին կարգի հաշմանդամ, թոշակառու է։ Ընտանիքի աշխատող մյուս անդամները՝ երեխաների պապն ու հորեղբայրը մեկնել են արտագնա աշխատանքի, սակայն դեռ գումար չեն ուղարկել տուն։
NEWS.am-ի հրապարակումից հետո սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքին օգնության ձեռք են մեկնել տարբեր կազմակերպություններ ու անհատներ:
Մասնավորապես, եռյակներին մոտ 100 հազարական դրամի օգնություն է ցուցաբերել Ազատանի գյուղապետը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ լվացքի մեքենա է նվիրել, իսկ NEWS.am-ը` կեր, տակդիրներ ու գումար: NEWS.am-ի ընթերցողներից մեկը, ով եւս մեկ տարի առաջ եռյակ է ունեցել, նրանց հագուստ, սնունդ էր տարել:
Երջանիկ ընտանիքին օգնության ձեռք է մեկնել նաեւ «Քեթրին» հասարակական կազմակերպությունը, որը մոտ 200 հազար դրամ արժողությամբ օգնություն է տարել եռյակներին: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Քեթրին» հասարակական կազմակերպության տնօրեն Սրապիոն Մխիթարյանը, իրենք հունիսի 23-ին «Քեթրինի» մի խումբ ակտիվիստների հետ այցելել են Գյումրի:
«Քեթրինն» ընտանիքին սնունդ էր տարել, մայրիկին` ծաղկեփունջ, երեխաներին` հագուստ, մանկական սպիտակեղեն եւ պահարան:
«Ընտանիքն, իրոք սոցիալապես անապահով է, հայրը` հաշմանդամ է, մայրը` վիրահատությունից հետո ապաքինման կարիք ունի, շատ տկար վիճակում է»,- ասաց Սրապիոն Մխիթարյանը` հավելելով, որ իրենց շատ լավ ընդունեցին, շատ ուրախացան, իսկ երեխաները` շատ աշխույժ բալիկներ էին: Ի դեպ, կազմակերպությունը շարունակելու է աջակցել ընտանիքին:
Գասպարյանների ընտանիքը շատ շնորհակալ է բոլոր օգնողներին: