Մայիսի 12-ին եռյակ ունեցած Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչներ Գասպարյանների ընտանիքը ծանր սոցիալական պայմանների պատճառով շուտով չի կարողանա հոգալ երեխաների կենսական պայմանները։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց խմբագրություն ահազանգած երեխաների տատը` Մարիետա Գասպարյանը, ով նշեց, որ մայրը չի կարողանում կերակրել երեխաներին, քանի որ ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատումով եւ հեռացվել է մոր արգանդը: Ըստ նրա, երեխաներին ստիպված կերակրում են արհեստական մանկական սնունդով։ Երեխաների տատի խոսքով, ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Երեխաների հայրը, նախկին զինծառայող, առաջին կարգի

հաշմանդամ, թոշակառու է։ Ընտանիքի աշխատող մյուս անդամները՝ երեխաների պապն ու հորեղբայրը մեկնել են արտագնա աշխատանքի, սակայն դեռ գումար չեն ուղարկել տուն։ «Մանկական սննդի մեկ տարան արժե 2130 դրամ, իսկ մենք ապրում ենք թոշակով»,- ասաց Մարիետա Գասպարյանը՝ նշելով, որ շուտով չեն կարողանա հոգալ նորածինների կենսապահովման պայմանները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 12-ին Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում եռյակ էր ծնվել, որը եզակի դեպք է Ազատանում։