Երեխայի սեռը որոշելն արժե 5-8 000 դրամ

Լուրեր

2010 թվականին հանրապետությունում ծնվել է 23 հազար  886 հարյուր տղա, մոտ երեք հազարով ավելի, քան աղջիկները, որոնց թիվը   20 հազար 924 հարյուր է:

Այս ցուցանիշով մտահոգ է ԵԽԽՎ-ն:  Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում եւ Վրաստանում տղա երեխաների թվաքանակի գերակշռությանը հանգեցնող  պատճառների ուսումնասիրության համար ԵԽԽՎ համապատասխան զեկուցողը հունիսի 16-ին այցելելու է Հայաստան: Եվրոպացի մասնագետները Հայաստանում, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրներում նորածինների շրջանում տղա եւ աղջիկ երեխաների հարաբերակցության խախտումը կապում են  տեխնոլոգիական առաջընթացի հետ: Առողջապահության նախարարությունը Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ պատրաստվում է հետազոտություն իրականացնել, ուսումնասիրել մոտ 3 հազար ընտանիք եւ պարզել, թե ինչ չափերի են հասնում նորածինների սեռային տարբերությունները:

Հանրապետության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանում ծնվող երեխաների սեռային հարաբերակցության տարբերությունն այն աստիճան չէ, որ մտահոգության տեղիք տա:

Ազգագրության ինստիտուտի մասնագետ Արմենուհի Ստեփանյանը հայ ընտանիքներում տղա երեխաներին նախապատվություն տալը կապում է դեռեւս ավատական ժամանակների հետ, երբ ժառանգականության իրավունքը վերապահվում էր արական սեռին. տղան էր համարվում հոր ժառանգորդը, իսկ  աղջիկ երեխաներին հոր ժառանգությունից բաժին չէր հանվում:

«Իսկ հասարակ գյուղացին, հողագործը տղա երեխա ունենալուն նախապատվություն էր տալիս, քանի որ նա դիտվում էր որպես աշխատող ձեռք` աջակցություն տունը կերակրող հորը: Եվ պատահական չէ, որ աղջիկը համարվում էր տան ներսի պատ, քանի որ հեռանում էր հոր տնից եւ իր հետ օժիտ էր տանում, իսկ տղան համարվում էր դրսի պատ` քանի որ ամուսնանում եւ բաժինք էր բերում տուն` հարսի բերածի շնորհիվ շատացնելով տան ունեցվածքը ու ժառանգ ապահովում»,-բացատրում է ազգագրագետը:

Պտղի սեռի ստուգումը հայաստանյան բուժհաստատություններում 5-8 հազար դրամ արժե: Մասնավորապես` Էրեբունի ԲԿ-ում գինեկոլոգիական սոնոգրաֆիան, այդ թվում եւ պտղի սեռի ստուգման ծառայությունն արժե 8 հազար դրամ (սովորական` ընդհանուր սոնոգրաֆիան` 6 հազար դրամ), Գրիգոր Լուսավորիչ-ում` 7 հազար դրամ, Արմենիա ԲԿ-ում գինեկոլոգի կաբինետ այցելությունն ու երեխայի սեռն իմանալն արժե 6 հազար դրամ, Պերինատոլոգիայի  եւ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում` 5 հազար դրամ:

Ըստ News.am-ի

Գովազդ