Խնամատար ծնողները երեխաների մասին. «Կարոն գիտի, որ օջախս ծխացնողը հենց ինքն է»

Լուրեր

Բոլոր ժամանակների կարծրատիպ է` մանկատան երեխան դժվար է ինտեգրվում հասարակությանը, առավել ևս, եթե այդ հասարակության բջիջը` ընտանիքը, փորձ է անում նրան ընկալել իբրև սեփական զավակի: Ուրախալի է, որ երբեմն կարծրատիպերը կարող ենք թողնել անցյալին, քանզի առերեսվում ենք լրիվ այլ իրողության, ինչն էլ, անշուշտ, ամենամեծ հաղթանակն է այն ոլորտի համար, որն առնչվում է երեխաներին: 

Վիրաբյան Գայանեն արդեն հինգ տարի է, ինչ սեփական ընտանիքում դաստիարակում ու խնամում է Վանաձորի մանկատան արդեն իսկ նախկին սան Հակոբին. խոսքը խնամատար ընտանիքում մեծացող երեխայի մասին է. «Հակոբս արդեն 13 տարեկան է… ասում են` երեխայի

Բոլոր ժամանակների կարծրատիպ է` մանկատան երեխան դժվար է ինտեգրվում հասարակությանը, առավել ևս, եթե այդ հասարակության բջիջը` ընտանիքը, փորձ է անում նրան ընկալել իբրև սեփական զավակի: Ուրախալի է, որ երբեմն կարծրատիպերը կարող ենք թողնել անցյալին, քանզի առերեսվում ենք լրիվ այլ իրողության, ինչն էլ, անշուշտ, ամենամեծ հաղթանակն է այն ոլորտի համար, որն առնչվում է երեխաներին: 

Վիրաբյան Գայանեն արդեն հինգ տարի է, ինչ սեփական ընտանիքում դաստիարակում ու խնամում է Վանաձորի մանկատան արդեն իսկ նախկին սան Հակոբին. խոսքը խնամատար ընտանիքում մեծացող երեխայի մասին է. «Հակոբս արդեն 13 տարեկան է… ասում են` երեխայի համար սկսվում է ամենադժվարին հասակը, սակայն ես հույս ունեմ, որ ամեն ինչ կլինի նույնքան լավ ու հեշտ, ինչպես որ երեխային ընտանիք վերցնելու առաջին օրվանից եղավ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց տիկին Գայանեն:

Նրա խոսքով, երեխան շատ հեշտությամբ է ինտեգրվել թե' ընտանիքին, առավել ևս, որ սեփական երեխան չունեն (մահացել է), թե' դպրոցին. «Դասարանցիների «լյուբիմչիկն է» Հակոբս»,- հպարտությամբ նշեց մայրը: 

Խնամատար ընտանիք ինստիտուտի ներդրման առաջին իսկ օրվանից Հակոբը հայտնվել է նրանց ընտանիքում, ու տիկին Գայանեն անգամ չի էլ ցանկանում մտածել, թե ինչ կլինի, երբ որդին դառնա չափահաս. ամեն բան պարզ է ու հստակ. «Նա կգնա բանակ ու կվերադառնա տուն»: Սակայն որդեգրման մասին էլ դեռ չի մտածում, քանզի այդ որոշումը թողել են Հակոբին` եթե նա այդ ցանկությունը հայտնի, ապա Գայանեն ու ամուսինը դա միայն կողջունեն. «Որդեգրման խնդիրը դեռ չեմ տեսնում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հակոբի կենսաբանական ծնողներին, ապա նա մանկատանը հայտնվել է հոր մահից հետո` մոր կամոք, ով նույնպես ժամանակ անց մահացել է.«Ցավոք, Հակոբը հիշում է մորը, ընդ որում հիշողությունները բացասական են: Անձամբ է պատմել, թե ոնց էր մայրը «պոլի փետով» ծեծում… նման հիշողությունները շատ են, դրա համար ես շատ չեմ խոսում այդ թեմայով, ի վերջո դա անցյալն է»,- պատմեց Հակոբի խնամատարը: 

Անդրադառնալով պետության կողմից խնամատարության համար տրամադրվող գումարին, տիկին Գայանեն նշեց, որ գումարը, իրոք, քիչ է (շուրջ 80 հազար դրամ), սակայն ինքը շատ չի նեղվում ` աշխատում է , աշխատանքով ապահովված է նաև ամուսինը, բացի այդ հողատարածք ունեն.«Իհարկե, ինչ էլ անես, երեխ պահելու համար գումարը միշտ էլ բավարար չի, բայց չեմ դժգոհում, հնարավորինս հասցնում ենք Հակոբի համար»:

Հիշյալ ընտանիքը միակը չէ Վանաձորում: Ընդ որում, ինչպես հավաստիացրեց մեր զրուցակիցը, բոլոր խնամատարները միմյանց հետ շփում ունեն ու հաճախակի իրար գլուխ են հավաքվում` երեխաները հաճույքով են խաղում իրար հետ, նաև ընկերություն անում, ինչպես, օրինակ, Հակոբն ու Մալումյան Կարապետը: 
Վերջինս հոկտեմբերին կդառնա 12 տարեկան և արդեն հինգ տարի է Արզումանյան Աիդայի խնամատարության շնորհիվ լքել է մանկատունը. «Ես ունեմ աղջիկ` արդեն 21 տարեկան է, ևս մեկին կորցրել եմ 1988թ-ի երկրաշարժի ժամանակ ու տղա-երեխայի խնամքին ծանոթ չէի… բայց Կարոյին ընդունեցինք իբրև հարազատ որդու ու որևէ դժվարություն նրան պահելու առումով մինչև այսօր, փառք Աստծո, չեմ ունեցել» ,- պատմեց տիկին Աիդան: 

Մեր հարցին ի պատասխան, արդյո՞ք երեխան հոգեբանական պատնեշի առաջ չի կանգնել, որ ինքը, ի վերջո, հարազատ չէ տվյալ ընտանիքում, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ իր դեպքում դա չի եղել ու բավականին կարճ ժամանակ անց արդեն Կարոն նրան «մամա» է ասել.«Իմ ընտանիքում նա նաև որպես տան-տղամարդ է հանդես գալիս ու գիտի, իմ օջախը ծխացնողը հենց ինքն է: Գուցե դրա համար էլ այդ պատնեշը չկա»:

Մինչդեռ Հակոբն ու Կարոն խաղում էին իրար հետ, պատմեց, որ երեխան լսել անգամ չի ուզում իր կենսաբանական ընտանիքի մասին ու որևէ կապ չի ուզում ունենալ նաև ազգականների հետ: Սակայն, փոխարենը, սիրով շփվում է մանկատան ընկերների հետ` ինքն է գնում մանկատուն, սակայն ավելի հաճախ երեխաներն են հյուրընկալվում Արզումանյանների տանը: Այստեղ է, որ տիկին Աիդան շեշտեց մանկական խանդի առկայության մասին, որը չի դրսևորվում կամ դրսևորվում է հասկանալիի սահմանում, երբ երեխան ընտանիքում է մեծանում, սակայն երբ գործ ունենք մանկատան երեխաների հետ, ապա այդ խանդը այլ չափերի է հասնում. «Ես միշտ նկատում եմ, երբ գալիս են մեր տուն, դրա դրսևորումները ու խոսքը միայն այն դեպքերի մասին չի, երբ Կարոյի մոտ ինչ-որ նոր բան է հայտնվում: Երեխաներն ավելի շատ խանդում են, երբ ականատեսն են լինում ջերմության»,- ասաց տիկին Աիդան:

Ինքը` Կարոն, ասաց, որ մանկատան ամենավատ կողմն այն է, որ երեխաների հետ մեծերը չեն շփվում ու թեև ժխտեց, երբ հարցրեցինք, արդյո՞ք երեխաներին ծեծում են, դարձյալ կրկնեց` չեն խոսում նրանց հետ . «Էտ ա վատը»: Հաջորդիվ էլ ավելացրեց, որ մամայի հետ որոշել են` հենց քուրիկն ամուսնանա, մանկատնից , խնամատարությամբ ևս մի երեխա են վերցնելու. «Դա վաղուց ենք քննարկել, այնպես որ շուտով, հուսանք, պետությունը մեկին էլ ինձ կվստահի»,- ավելացրեց տիկին Աիդան: 

Հիշեցնենք, որ 2006-2007թթ. մանկատների ու խնամատար այլ հաստատությունների բեռնաթափման ծրագրին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF)-ը, որի շրջանակում ,2007թ. ընթացքում, յուրաքանչյուր երեխայի խնամքի համար խնամատար ընտանիքները կազմակերպությունից ստացել են 140 ԱՄՆ դոլարի համարժեք գումար: Սակայն 2008թ-ից ծրագիրը իրականացվում է Հայաստանի պետական բյուջեով տրամադրված միջոցների հաշվին և, ըստ այդմ, առանց ծնողական խնամքի մնացած որևէ երեխա խնամատարության չի հանձնվել:

Panorama.am

Գովազդ