Բժիշկը զարմանում է, երբ հղիները գալիս են ու հարցնում, թե կարելի է արդյոք լողավազան գնալ: Կա վիճակագրություն, որ եթե առաջին
«Շատանում են հայ կանայք, որոնք ֆիզիկապես պատրաստ չեն հղիության ու ծննդաբերության»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Պատճառն, ըստ նրա, այն է, որ մեր կանայք մեծամասամբ կենտրոնացած են կազմվածքը գեղեցիկ պահպանելու վրա, բայց դա անում են ոչ թե մարմնամարզության ու ակտիվ ապրելակերպի, այլ դիետաների միջոցով: Կանայք նաեւ հոգեբանական պատրաստվածության խնդիր ունեն: «Բոլորի մոտ այն չափազանցված կարծիքն է, որ ծննդաբերության ցավերը սոսկալի են: Բայց եթե կինն իմանա, թե ինչ ցավ է իրեն սպասում եւ որ դրա մեջ սարսափելի ոչինչ չկա, շատ հեշտ կգնա ծննդաբերության: Առավել եւս, որ այդ ցավը տեւական չէ եւ գեղեցիկ ավարտ է ունենալու»,- նշեց Գեորգի Պողոսյանը:

Ինչ վերաբերում է չբերության տարածվածության հարցին, բժշկի դիտարկմամբ, ավելի հաճախ են վիժման դեպքերը, քան չբերությունը:
Armenpress.am