Նորածին երկվորյակների նկատմամբ խանդից 10-ամյա փոքրիկը հիվանդացել է շաքարախտով. խորհուրդներ մայրերին

Լուրեր

Հոգեբան Իրինա Բաղդասարյանը պատմում է մի դեպք,  երբ 10 տարեկան երեխան հիվանդացել էր շաքարով այն բանից հետո, երբ մայրն  ունեցել էր զույգ երեխա. առաջնեկին  հոգեբանորեն չէին պատրաստել, արդյունքում իրեն մերժված էր զգացել:

Հոգեբանի խոսքով` ծնողները նախևառաջ պետք է  հոգեբանորեն պատրաստեն երեխային, որ նա պիտի քույր կամ եղբայր ունենա: «Եթե միասին գնումների գնան, անկողինը պատրաստեն և նմանատիպ այլ բաներ, ապա երեխան կամաց-կամաց կպատրաստվի»,-ասում է հոգեբանը:

Բաղդասարյանի  խոսքով` ամեն պարագայում երեխան խանդ կամ մրցակցություն զգում է: «Եթե չեն պատրաստել երեխային, իրեն մի քիչ մերժված է զգում` այսինքն առաջինը լինելու մրցակցությունն է առաջ գալիս. ինքը առաջինն էր, հիմա երկրորդն է դառնում: Վախենում է, որ ուշադրությունը կպակասի»,-բացատրում է հոգեբանը:

Մասնագետների կարծիքով`  պատրաստված երեխան անգամ ունենում է սթրեսներ, բացասական զգացմունքներ:  Ծնողները մեղմորեն  պետք է  բացատրեն, որ նոր փոքրիկը  չի գրավել իր տեղը, ու որ յուրաքանչյուրն իր տեղն ունի:

Իրինա Բաղդասարյանը խորհուրդ է տալիս առաջնեկին բացատրել, որ տուն ևս մի ուրախություն է գալիս, որ ինքն ունենալու է իր նման հավասար իրավունքներով, հավասարաչափ սիրված, հավասարաչափ ուշադրության արժանի հարազատ մեկին:

Բաղդասարյանն առաջարկում է մայրիկներին նկարել մի մեծ սիրտ, սիրուն ներկենլ այդ սիրտը ու ցույց տալ ամեն երեխայի տեղն իր սրտում:

«Սա քո տեղն է` տես տղաս, այս քո քույրիկի տեղն է` տես աղջիկս, սա քո հայրիկի տեղն է, սա քո տատիկ-պապիկի, այսինքն` քո տեղը ոչ ոք երբեք չի զբաղեցնի, քո տեղը քո’ տեղն է, իսկ քույրիկի տեղը ի’ր տեղը, եթե ծնվի երրորդ երեխան իր առանձին տեղը կգրավի, այսինքն` իմ սիրտը այնքան մեծ է, որ բոլորին տեղ կանի»,-երեխաների հետ զրույցը նկարագրում  է հոգեբանը:

ԼԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Գովազդ