«2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենի մասնագիտացված դպրոց է գործելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Ներկայում դպրոցի շինարարական աշխատանքներն են ընթանում:
«Դա իրականացվում է հատուկ ծրագրով, և չինական կողմը կատարել է մոտ 11 մլն դոլարի ներդրում։ Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին»,-ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ դպրոցը սովորական հայկական դպրոց է լինելու, սակայն չինարենը երեխաները կուսումնասիրեն 5-րդ դասարանից։
«Չինական կողմը կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք առաջիկա տարիներին կգան, կաշխատեն այստեղ, մինչև մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք», -ասաց Մկրտչյանը։