«Ելք»-ի առաջարկը՝ մանկապարտեզում երեխա ունեցող ծնողներից մեկի աշխատանքն ավարտվի 1 ժամ շուտ. Հայկական ժամանակ

Լուրեր

«Ելք» դաշինքի երկու անդամներ առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որոնց համաձայն՝ մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկին իրավունք կտրվի աշխատանքն ավարտել սովորականից շուտ:

Երեւանի ավագանու կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, որն ակտիվորեն զբաղվում է մանկապարտեզներին առնչվող խնդիրներով եւ Ազգային ժողովի «Ելք» խմբացկության պատգամավոր Լենա Նազարյանը մշակել  են օրենսդրական համապատասխան փոփոխությունների նախագիծ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ:

«Առաջարկում ենք մանկապարտեզ հաճախող երեխա ունեցող ծնողներից որեւէ մեկի աշխատանքային ժամանակը սահմանափակել ոչ ուշ, քան 17:00-ով: Հայտնի է, որ համայնքային ենթակայության մանկապարտեզներում աշխատանքային ժամն ավարտվում է 17:30-ին, եւ աշխատող ծնողների գերակշիռ մասը մեծագույն խնդիրներ է ունենում երեխային մանկապարտեզից վերցնելու, այդ ժամանակահատվածում նրա խնամքը կազմակերպելու առումով: Այս նախաձեռնությամբ փորձում ենք նաեւ աջակցել, որպեսզի այդ ծնողները զերծ մնան լրացուցիչ դժվարություններից, աշխատատեղում աշխատատուի հետ խնդիրներից, լրացուցիչ դայակ վարձելու անհրաժեշտությունից եւ այլն»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

Նա ասաց, որ եթե առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ընդունվեն, ապա դրանք վերաբերելու են ոչ միայն պետական հիմնարկներին, այլ նաեւ մասնավորներին: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ