Orbit, Dirol, Mentos-ը տիտանի երկօքսիդ են պարունակում․ գիտնականներն այն քաղցկեղածին են որակում.hetq.am

Լուրեր

Եվրոպացի գաստրոէնտերոլոգները  հունվարի 20-ին  «Scientific Reports» ամսագրում  հետազոտություն են հրապարակել, որտեղ նրանք հանգել են այն եզրակացության, որ սննդի գունավորիչ  E171 (տիտանի երկօքսիդ) վտանգավոր է մարդու առողջության համար։

E171 հավելումը շատ հաճախ է օգտագործվում սննդամթերքի արտադրության մեջ։ Մասնավորապես` այն շատ են օգտագործում տարբեր քաղցրավենիքներում, թխվածքաբլիթներում, մաստակներում, ինչպես նաև՝ ատամի մածուկներում և արևապաշտպան քսուքներում։

Մեկով սկսվող հավելումները  ներկանյութերն են։ E171 անգույն բյուրեցներ են, որոնգ տաքանալիս դեղին գույն են ստանում։ Առնետների վրա անցակացրած փորձաքննությունները ցույց են տվել, որ տիտանի երկօքսիդի փոշին շնչելը մեծացնում է քաղցկեղածին հիվանդությունների մեշացման հավանականությունը։

Նյութի աղբյուրը՝ hetq.am

Գովազդ