«Իմ Փոքրիկ»-ը մեկնում է արձակուրդ…կվերադառնանք անակնկալով

Լուրեր

Սիրելի փոքրիկներ ու մեծիկներ, ինչպես մեր ընթերցողները, այսինքն՝ դուք, այնպես էլ մենք՝ «Իմ Փոքրիկ»-ը, մեկնում է վաստակած հանգստի: Այս մեկ տարվա ընթացքում մենք շատ բան փոխեցինք կայքում՝ նոր խորագրերից ու բովանդակությունից մինչեւ կայքի նոր դիզայն:

Սակայն  փոփոխությունները դեռ առջևում են: Այսօրվանից մինչև սեպտեմբերի 1-ը մենք կպատրաստվենք աշխատանքային նոր տարվան:

Եթե ցանկանում եք ընթերցել մեր «ամառային» հոդվածները, մուտք գործեք կայք կամ ֆեյսբուքյան էջ: Հաստատ կգտնեք օգոստոսյան թեմաներով նյութեր, խորհուրդներ ու բաղադրատոմսեր:

Կհանդիպենք սեպտեմբերի 1-ին:

Բոլորիդ ուրախ ու արկածներով լի հանգիստ:

 

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»

Գովազդ