Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամորդեգրողը կամ խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրիտարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի,կացարանի, իր և երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, իր ևերեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի,սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտչունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև բանկային տվյալները՝փոխանցում կատարելու համար
2) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքումմահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցմանմարմնի տված` ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասինփաստաթղթի պատճենը.
3) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև`
ա) ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահասզավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց պատճենները,
բ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,
գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը.
4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար վերոշարադրված 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառվածեն համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում: Դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում,տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում էբնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝տասներկու ամսվա ընթացքում: Ընդ որում, երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Նշանակված, սակայնքաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողիդիմելու դեպքում:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով: Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է`տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ անձի) խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրումփաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնականհաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, թվից:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, դրա տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները, ինչպես նաև նշանակման և վճարման կարգըսահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գործող կարգի համաձայն՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 միլիոն դրամ: