H1N1 վիրուսի տարածման եւ երեխաների հիվանդացության մասին այսօր պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ H1N1 վիրուսը չի հանդիսացել որևէ երեխայի ուղղակի մահվան պատճառ:
Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավարը նշել է, որ այժմ վարակի «իջեցում է» նկատվում, նվազել են նաեւ հոսպիտալացումները:
Մանկաբույժը մեջբերել է առողջապահության նախարարության տվյալները, ըստ որոնց՝ հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 600 երեխա, մեկ քառորդը հիվանդանոց էին տեղափոխվել թոքաբորբով:
Ի դեպ, նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին 6 տարում` 2009-2014թթ., Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվել է թոքաբորբով պայմանավորված 450-500 մահվան դեպք, որոնց զգալի մասը ձմռան ամիսներին` պայմանավորված սեզոնային գրիպի բարձրացման հետ։
Այսօվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:
Անդրադառնալով լուրերին, թե իբրև Հայաստանում H1N1-ից 10 ամսական երեխա է մահացել, Սերգեյ Սարգսյանը նշել է, որ մահվան պատճառը եղել է ուռուցքը:
«Մենք վերլուծեցինք միջազգային փորձը, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների, եւ հանգեցինք եզրակացության, որ առավել արդյունավետ է դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները ժամանակավորապես փակել: Եվ որոշումը տվեց արդյունք»,-ասաց մանկաբույժը:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը խորհուրդ է տալիս դիմակ օգտագործել փակ տարածություններում, իսկ հիվանդության առաջիննշանների դեպքում դիմել բժշկի:
«Իմ Փոքրիկ»