47-ամյա ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերելուց մեկ ժամ առաջ

Լուրեր

ԱՄՆ  Մասաչուսեթս նահանգից Ջուդի Բրաունը հղիության մասին իմացել է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ, երբ դիմել է հիվանդանոց՝ գանգատվելով որովայնի շրջանում ցավերից. հաղորդում է Lenta.ru-ն: 47-ամյա ամերիկուհին ենթադրել է, թե իրեն անհանգստացնում են լեղապարկի քարերը, սակայն բժիշկները պարզել են, որ կինը հղիության վերջին ամսում է: 

ԱՄՆ  Մասաչուսեթս նահանգից Ջուդի Բրաունը հղիության մասին իմացել է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ, երբ դիմել է հիվանդանոց՝ գանգատվելով որովայնի շրջանում ցավերից. հաղորդում է Lenta.ru-ն: 47-ամյա ամերիկուհին ենթադրել է, թե իրեն անհանգստացնում են լեղապարկի քարերը, սակայն բժիշկները պարզել են, որ կինը հղիության վերջին ամսում է:  Մեկ ժամ անց սկսվել է ծննդաբերությունը:

Լույս աշխարհ է եկել առողջ աղջնակ, ում Ջուդին ու նրա ամուսին Ջեյսոնը, որոնք ամուսնացել են 22 տարի առաջ, Քերոլին Ռոուզ են կոչել: Սա զույգի առաջին երեխան է:

 

Աղբյուրը՝ tert.am

Գովազդ