13 միլիոն 34 հազար 773 դիտում. «Իմ Փոքրիկ»-ը դարձավ 5 տարեկան

Լուրեր

Նոյեմբերը հենց այն ամիսն է, երբ «Իմ Փոքրիկ»-ի թիմը  գնահատում է իր անցած ճանապարհը:  Իսկ այն արդեն նախկինի պես կարճ ու մեկնարկային չէ:  Այս ամիս լրացավ  «Իմ Փոքրիկ»-ի 5-ամյակը.  5 տարում «Իմ Փոքրիկ»-ն ունեցել է կայքի՝ 13 միլիոն 34  հազար 773  դիտում եւ 3 միլիոն 635 հազար 964 այց:

Կես տասնամյակ է՝ մեր թիմը պահում է ոլորտում առաջատարի դիրքը գուցե հենց այն պատճառով, որ չի անտեսում ընթերցողի եւ ոչ մի դիտարկում:

Իհարկե, մենք ստանում ենք նաեւ քննադատական կամ ոչ այնքան դրվատող մեկնաբանություններ, բայց դրանք առիթ են՝ օբյեկտիվ հայացք ձգելու սեփական աշխատանքին ու արտադրանքին եւ ձգտելու առավել  կատարելագործման:

Այս 5 տարիների ընթացքում, այո, եղել են հաջողություններ ու սայթաքումներ,  առաջընթաց  ու վայրէջքներ, բայց դրանք ոչ թե խարխլել են մեր՝ մայրիկներին օգտակար լինելու առաքելությունը, այլ ավելի ամրապնդել:

Իր գործունեության ընթացքում «Իմ Փոքրիկ»-ը բացել է 15 խորագիր, որոնք պարբերաբար համալրվում են նոր հոդվածներով: Այս ընթացքում մենք  համագործակցություն ենք հաստատել այնպիսի առաջատար կլինիկաների ու մանկական կենտրոնների  հետ, ինչպիսին, օրինակ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնն է,  «Ծիածան» երեխաների զարգացման կամ «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը:

Վերջին 5 տարիներին մենք հրատարակել  ենք ալբոմ-այբբենարան, որը գունազարդման հաճելի ժամանցը  դարձնում է նաեւ կրթական պրոցես, արտադրել ենք մանկական շապիկներ՝ ինքնատիպ  գրություններով, թողարկել ենք հունիսմեկյան հոլովակ, նվերներ ենք մատուցել նորածիններին՝ օգնության ձեռք մեկնելով հաշմանդամություն ունեցող անձանց արտադրությանը:

Վերջին նորարարությունը «Փոքրիկիս դպրոցը» խորագիրն էր, որ բացվեց կայքում եւ որը հավակնում է դառնալ իսկական ուղեցույց՝ դպրոցի ճանապարհը բռնած  երեխաների ծնողների համար: Բայց այն չի լինի 2015-ի վերջին նորամուծությունը: Առջեւում նոր նախաձեռնություններ են, որոնք կյանքի կկոչվեն մեր հավատարիմ  ընթերցողների, գործընկերների եւ վերջապես պատասխանատու թիմի շնորհիվ:

Շնորհակալություն, սիրելի ընթերցողներ, որ մեր կողքին եք:

Մանկական հավատարմությամբ՝  «Իմ Փոքրիկ»

Գովազդ