Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանում մի շարք միջոցառումներ են անցկացվելու: Առավոտյան ժամը 11:00-ից Ազատության հրապարակը կդառնա կավճանկարչության հարթակ, կհաջորդեն դրան համերգային ծրագիրն ու մարզական տոնահանդեսը: Ժամը 10:00-14:00 Հաղթանակ զբոսայգու և Մանկական երկաթուղու ատրակցիոնները երեխաների համար գործելու են անվճար:
Հյուսիսային պողոտայում կերպարվեստի և ձեռքի աշխատանքների ցուցադրություն է լինելու, իսկ երեկոյան Կարապի լճի տարածքում

տեղադրվելու է մուլտֆիլմեր ցուցադրող էկրան:
Նույն օրն Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում՝ ժամը 13:00-ին, կմեկնարկի տոնական միջոցառում:
Հունիսի 1-ին իր դռները կբացի նաև Երևանի կենդանաբանական այգին, որի տարեշրջանի բացումը հետաձգվել էր այգում շինարարական աշխատանքների պատճառով:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում հունիսի 6-ից 8-ը կկայանա «Մանկության աշխարհ EXPO 2015» խորագրով 9-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում կներկայացվեն ապրանքներ և ծառայություններ երեխաների համար՝ հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, զարգացող և ուսուցանող խաղեր, ուսումնական ձեռնարկներ, գրքեր և ոչ միայն:
Բացի այդ, Գյումրու, Գավառի, Խարբերդի, Դիլիջանի և Երևանի մանկատների սաները ցուցահանդեսին կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:
Աղբյուրը`PanARMENIAN.Net