«Իմ փոքրիկ»-ի մրցույթն ամփոփվել է. լավագույն ստեղծագործ երեք մայրիկներ մրցանակ կստանան

Լուրեր

«Իմ փոքրիկ»-ի հայտարարած հեքիաթների մրցույթն ստեղծագործ մայրիկների համար ամփոփվել է:

Մրցույթին ներկայացված բոլոր հեքիաթներն էլ յուրօրինակ ու հրապարակման արժանի ստեղծագործություններ էին: Բայց, հետևելով մրցույթի պահանջներին,   «Իմ փոքրիկ» թիմը ստացված բազմաթիվ հեքիաթներից ընտրել է երեք լավագույնները և ներկայացրել իր ընթերցողներին`հրապարակելով կայքի «Հեքիաթներ» բաժնում:

Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Անահիտ Հովհաննիսյանը, Աստղիկ Սիմոնյանը և Տաթև Ալմազյանը:

Մրցույթում հաղթած ստեղծագործ մայրիկներին կշնորհվեն «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մանկական խմբակներին անվճար մասնակցության կտրոններ:

Առաջիկա օրերին «Իմ փոքրիկ»-ը «Երկուսով» հոգեբանական կենտրոնում պաշտոնապես մրցանակները կհանձնի երեք լավագույն հեքիաթների հեղինակ մայրիկներին:

Մանկական հավատարմությամբ`«Իմ փոքրիկ»

Գովազդ