«Իմ Փոքրիկ»-ի ընթերցողների եւ «Երկուսով»-ի հանդիպումը կայացավ

Լուրեր

«ԵՐԿՈՒՍՈՎ» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը նոյեմբերի 23-ին հյուրընկալեց «ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի ընթերցողներին եւ կենտրոնի այցելուներին: Հիշեցնենք, որ «ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի անձնակազմը և  «ԵՐԿՈՒՍՈՎ» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը՝  Անուշ Ալեքսանյանի հետ միասին,  հրավիրել էին մայրիկներին ու հայրիկներին` իրենց փոքրիկների հետ միասին

հանդիպման:

Իհարկե, մայրիկներն ավելի շատ էին, բայց իր ներկայությամբ հայրերի բանակի պատիվը բարձր պահեց մի հայրիկ: Նրան, ինչպես եւ մայրերին, ամենից շատ  հետաքրքրում էին փոքրիկների ագրեսիայի մեղմումը, մայրերի անկառավարելի բարկությունը, երեխային գիշերանոթին վարժեցնելն ու այլեւայլ հոգեբանական խնդիրներ:

Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում հոգեբան Անուշ Ալեքսանյանը «բաղադրատոմսեր» առաջարկեց մայրիկներին: Օրինակ` ինչ անել, երբ երեխան խանութում ամեն բան ուզում է կամ քմահաճորեն հրաժարվում է բոլոր զգեստներից: Անուշ Ալեքսանյանը խորհուրդ տվեց սահմանների միջոցով դուրս գալ ստեղծված իրավիճակից. երեխային տալ նեղ ընտրության իրավունք: Հոգեբանն առաջարկում է ծնողներին լինել հաստատակամ, երբեմն համառ, բայց վերահսկել բարկությունը: Երեխան պետք է զգա մոր կամ հոր ուժը: Խոսքը, իհարկե, ֆիզիկական ուժի մասին չէ:

Մի խոսքով` հանդիպումն անցավ հետաքրքիր ու օգտակար զրույցներով:

«ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ն և «ԵՐԿՈՒՍՈՎ»-ը խոստանում են կրկնել նմանօրինակ հանդիպումները: Եթե ունեք առաջարկներ, հղեք մեզ նամակով կամ ստորեւ` մեկնաբանության տեսքով:

Գովազդ