Մոտ 100 տարի առաջ էր, երբ մեկը վերջապես ստեղծեց մենթոլով այն քսուկը, որով մաքրում են ատամները: Ոչ երկար ժամանակ անց ստեղծեցին նաեւ մածուկի տարան, որի միջոցով մարդիկ կարողացան հենց այդ տարայից մածուկը քսել խոզանակին: Ատամի խոզանակը պոպուլյար դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բանակը խոզանակ ու մածուկ բաժանեց բոլոր զինվորներին, եւ նրանք սովորեցին ատամները մաքրել օրական երկու անգամ: Տարիներ անց ստեղծեցին ատամի մածուկի ավելի հարմար ու նուրբ տարաներ, որոնցով

ավելի հեշտ է խոզանակին քսելը:
Այսօր կա ատամի մածուկների մեծ տեսականի` տարբեր գույներ, տարբեր համեր եւ որոշները արտադրված են հատուկ երեխաների համար: Բարետես մարդիկ հեռուստատեսությամբ ու տարբեր ամսագրերում գովազդում են ատամի տարբեր մածուկներ: Եթե մածուկ եք ընտրում, ապա նախապատվություն տվեք ֆտորիդ պարունակողներին: Սակայն այստեղ զգուշավորություն է հարկավոր, եթե ընտրում եք փոքրիկի համար: Երեխաների համար նախատեսված մածուկները տեսակավորված են նաեւ ըստ տարիքային խմբի: Քանի որ փոքրերը չեն կարողանում թքել մածուկը, նրանց համար արտադրում են այնպիսիք, որոնք չեն պարունակում քիմիական նյութեր, եւ կարելի է նաեւ կուլ տալ:
Ամեն դեպքում հիշեք, որ խոզանակին պետք չէ շատ մածուկ քսել` ընդամենը մեկ ոլոռի հատիկի չափով: Ամեն դեպքում լավ միտք չէ մածուկը կուլ տալը, այնպես որ ստիպեք փոքրիկին թքել խոզանակելուց հետո, եթե, իհարկե, կարողանում է դա անել:
Կարդացեք նաև`
Ինչու է պարտադիր ատամների խնամքը. հիմնավորում` մայրիկների համար
Աղբյուրը` kidshealth.org