«Արաբկիր» բժշկական համալիրում հրաժարվել են հավաստագիր ունեցող երեխային անվճար սպասարկել

Լուրեր

ՀՀ առողջապահության նախարարի 2010-ի հոկտեմբերի 27-ի N_1720-Ա_ որոշմամբ  2011-ից ներդրվեց Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը:

Համակարգի ներդրման հարցում հիմք են ընդունվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների  առողջության և զարգացման 2010-2015թթ. ազգային ռազմավարության» դրույթները:

Հավաստագիրը մինչեւ 7 տարեկան երեխաներին հնարավորություն է տալիս անվճար բուժօգնություն ստանալ հանրապետության

ՀՀ առողջապահության նախարարի 2010-ի հոկտեմբերի 27-ի N_1720-Ա_ որոշմամբ  2011-ից ներդրվեց Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը:

Համակարգի ներդրման հարցում հիմք են ընդունվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների  առողջության և զարգացման 2010-2015թթ. ազգային ռազմավարության» դրույթները:

Հավաստագիրը մինչեւ 7 տարեկան երեխաներին հնարավորություն է տալիս անվճար բուժօգնություն ստանալ հանրապետության ստացիոնար բոլոր բուժհաստատություններում: Սակայն շատ դեպքերում այս սկզբունքը չի պահպանվում:

Aravot.am-ի հետ զրույցում Արմինե Հովհաննիսյանը, որը 1 տարեկան 8 ամսական երեխայի մայրիկ է, պատմեց, որ իրենք «Արաբկիր» բժշկական համալիրում տճահ իրավիճակում են հայտնվել: Նա ներկայացրեց միջադեպը. «Դուստրս պահարանն իր վրա էր շրջել, ուստի շտապ նրան տարանք «Արաբկիր» բժշկական համալիր, որպեսզի բժիշկը ստուգի` արդյոք կոտրվածքներ չկա՞ն, երեխայի առողջական վիճակը նորմա՞լ է, թե՞ ոչ: Այնինչ, երբ ցույց տվեցինք հավաստագիրը, մեզ տեղեկացրին, թե չեն կարող անվճար սպասարկել, քանի որ պոլիկլինիկայից ուղեգիր չունենք: Դեպքը պատահել էր երեկոյան, իսկ այդ ժամին ոչ մի պոլիկլինիկա չէր աշխատում, հետևաբար մենք չէինք կարող որևէ ուղեգիր վերցնել: Այդ պատճառով նրանք հրաժարվեցին անդադար լաց եղող երեխային զննել՝ մինչև չկատարենք վճարում: Ցավոք, բայց այս դեպքը միակը չէր: Մեկ ուրիշ անգամ էլ երեխան ականջօղ էր կուլ տվել, ու նորից այցելեցինք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որպեսզի ռենտգենային հետազոտություն իրականացնեն: Իսկ բուժհաստատությունում կրկին հրաժարվեցին մեզ անվճար սպասարկել: Իհարկե, երեխայի համար ծնողը գումար չի խնայում, մենք էլ վճարեցինք, բայց ես ցավում եմ, որ ծնողի և երեխայի իրավունքները պաշտպանված չեն»:

Հիշեցնենք, որ երբ ծրագիրը նոր էր ներդրվել, ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը տեղեկացրել էր, որ մինչև 7 տարեկան երեխաներին պարտավոր են սպասարկել անվճար, նույնիսկ հավաստագրի բացակայության դեպքում, անգամ հավաստագիրը հնարավորություն է տալիս անվճար վիրահատությունների ենթարկվել։

Aravot.am-ը «Արաբկիր» բժշկական կենտրոնի հիմնադիր Արա Բաբլոյանից հետաքրքրվեց` արդյոք բժշկական կենտրոնում իրավունք ունեի ՞ն հրաժարվել անվճար սպասարկել երեխային: Նա պատասխանեց. «Ամեն երեխա և անձնավորություն ՀՀ-ում ունի իր ընտանեկան բժիշկն ու մանկաբույժը, որը պարտավոր է պետական ծրագրի շրջանակներում անվճար սպասարկել իր հիվանդին: Ուստի դա ընտանեկան բժշկի, կամ պոլիկլինիկայի բժշկի գործառույթն է: Եվ միայն նրա կողմից տրված ուղեգրի դեպքում կարող են ստանալ անվճար բուժօգնություն: Հակառակ դեպքում, եթե ՀՀ-ի ուղիղ կեսը որոշի բուժվել «Արաբկիրում», այդ դեպքում նրանց բժշկի գործն ով պետք է անի: Ուստի եթե պոլիկլինիկայի, կամ ընտանեկան բժիշկը գտնում են, որ երեխան տվյալ դեպքում ունի նեղ մասնագետի կարիք, ապա ուղեգիր է տրամադրում, որպեսզի երեխան այցելի նեղ մասնագետի: Ընտանեկան բժշկի և մանկաբույժի կողմից տրված ուղեգիրը հիմք է հանդիսանում պետպատվերի համար: Այս ամենը կանոնակարգված է չափորոշիչներով»:

Մինչ այժմ 7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնության շուրջ 100.000 հավաստագիր է տրամադրվել: Իսկ պետությունը 3 մլրդ դրամի շրջանակներում ՀՀ ստացիոնար բոլոր բժշկական հաստատություններին հատկացումներ է կատարել, ուստի վերջիններս պարտավորված են մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը իրականացնել բացառապես անվճար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
Aravot.am

Գովազդ