«Իմ փոքրիկ»-ի ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվել էին «Նոյյան տապան» մամուլի ակումբում: Քննարկման թեման մանկական կերերն էին` վերջերս Հայաստանում մանկական կերերի շուրջ ծագած սկանդալի ֆոնին:
«Իմ փոքրիկ»-ի բովանդակության պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը նշեց, որ մանկական կերերի շուրջ սկանդալներ պարբերաբար առաջանում են տարբեր, այդ թվում և զարգացած երկրներում, ընդ որում` սկանդալի կենտրոնում հայտնվում
«Իմ փոքրիկ»-ի ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվել էին «Նոյյան տապան» մամուլի ակումբում: Քննարկման թեման մանկական կերերն էին` վերջերս Հայաստանում մանկական կերերի շուրջ ծագած սկանդալի ֆոնին:
«Իմ փոքրիկ»-ի բովանդակության պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը նշեց, որ մանկական կերերի շուրջ սկանդալներ պարբերաբար առաջանում են տարբեր, այդ թվում և զարգացած երկրներում, ընդ որում` սկանդալի կենտրոնում հայտնվում են հայտնի կաթնարտադրող ընկերություններ:
«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հետ կապերի պատասխանատու Լուսինե Պողոսյանի խոսքով` Հայաստանում փետրվարի վերջին երկվորյակ երեխաների մահից հետո խուճապային վիճակ էր ստեղծվել. Մայրերը, որոնք կաթնախառնուրդներով են կերակրում իրենց երեխաներին, անորոշության ու խուճապի մեջ էին` վախենալով, որ հերթական կերակրումը իրենց փոքրիկին էլ վտանգի կենթարկի:
www.impoqrik.am –ի ներկայացուցիչները կոչ արեցին ծնողներին հնարավորության դեպքում նախապատվությունը տալ կրծքի կաթին, քանի որ մայրական կաթն անփոխարինելի է: Իսկ եթե ստիպված են կաթնախառնուրդներ գնել, նախ հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի հետ, քննարկել նախընտրելի կաթնախառնուրդի բաղադրությունը: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել տուփի ամբողջականությանը, պահպանման ժամկետին, խստիվ պահպանել տուպի վրա նշված պահպանման պայմանները: Կաթնախառնուրդը բացելուց հետո երկու շաբաթից ավելի չի կարելի պահել, իսկ պատրաստի վիճակում առավելագույնը կարելի է պահել երկու ժամ` այն էլ սառնարանային վիճակում:
Անդրադարձ կատարվեց նաև «Իմ փոքրիկ»-ի սնունդ բաժնին, որտեղ ըստ տարիքային խմբերի են ներկայացվում տվյալ տարիքի երեխաների սնուցման առանձանահտկությունները, մասանգետների խորհուրդները, ինչպես նաև մանկական կերակրատեսակների բաղադրատոմսեր ու դրանց պատրաստման ճիշտ եղանակներ: