Շաբաթ օրը անչափահաս աղջիկը ծննդաբերել է հարավային Աֆրիկայից Նյու Յորք ուղևորվող ինքնաթիռի մեջ:
17-ամյա Ֆատաումատ Կաբան սկսել է ծննդաբերել ինքնաթիռի թռիչքից չորս ժամ անց:
Բարեբախտաբար ինքնաթիռի մեջ մեկ բժիշկ և երկու բուժքույրեր են եղել, ովքեր օգնել են Կաբային ծննդաբերել 11 կիլոմետր բարձրության վրա:
Երբ կինը սկսել է ծննդաբերել, ինքնաթիռի անձնակազմը հարցրել է արդյոք ուղևորների մեջ բժիշկ կա: Բարեբախտաբար նրանց
Շաբաթ օրը անչափահաս աղջիկը ծննդաբերել է հարավային Աֆրիկայից Նյու Յորք ուղևորվող ինքնաթիռի մեջ:
17-ամյա Ֆատաումատ Կաբան սկսել է ծննդաբերել ինքնաթիռի թռիչքից չորս ժամ անց:
Բարեբախտաբար ինքնաթիռի մեջ մեկ բժիշկ և երկու բուժքույրեր են եղել, ովքեր օգնել են Կաբային ծննդաբերել 11 կիլոմետր բարձրության վրա:
Երբ կինը սկսել է ծննդաբերել, ինքնաթիռի անձնակազմը հարցրել է արդյոք ուղևորների մեջ բժիշկ կա: Բարեբախտաբար նրանց մեջ գտնվել է մի անեսթեզիոլոգ, որն էլ օգնել է աղջկան ծննդաբերել:
Նորածին տղային փաթաթել են ինքնաթիռում գտնվող տաք ծածկոցներով, որից հետո մայրը և երեխան տեղափոխվել են Կվինսի հիվանդանոցներից մեկը: Նրանց առողջական վիճակը լավ է:
Կաբան գնում էր ԱՄՆ իր ընտանիքին այցելության: Նրա տղան ԱՄՆ քաղաքացիություն չի ստանա, քանի որ ծննդաբերությունը տեղի է ունեցել ԱՄՆ օդային սահմանից դուրս: