Մինչև 2 տարեկան երեխայի նպաստի չափը 18000 դրամ է

Լուրեր

Երեխայի ծնվելուց հետո միանվագ նպաստի տրամադրման համար ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը ամսական 18000 դրամ է:

Իսկ ինչպե՞ս դիմել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի

Երեխայի ծնվելուց հետո միանվագ նպաստի տրամադրման համար ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը ամսական 18000 դրամ է:

Իսկ ինչպե՞ս դիմել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Մանուկյանի խոսքով՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին:

Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին` գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում:

Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից:

Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան մինչև երեխայի 2 տարին լրանալը:

«Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից»,- նշեց Գայանե Մանուկյանը:

 

Հեղինակ:

«Փաստինֆո»

 

Գովազդ