«Անահիտ» մուլտֆիլմը, հավանաբար, պատրաստ կլինի մինչև 2014թ. կեսերը (վիդեո)

Լուրեր

«Անահիտ» մուլտֆիլմը, հավանաբար, պատրաստ կլինի մինչև 2014թ. կեսերը:

Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց մուլտֆիլմի համահեղինակ, ռեժիսոր և մուլտիպլիկատորԴավիթ Սահակյանցը: «Ծրագրվում էր, որ այն ավարտին հասցնեինք 2012թ. վերջին, սակայն ֆինանսավորումը չբավականացրեց: Այս պահին

նախատեսված 85 րոպեից արդեն նկարահանել ենք 60-ը, և մնացած 25 րոպեի համար ևս 1-1,5 տարի կպահանջվի»,- նշեց նա:

Սահակյանցը հավելեց, որ մուլտֆիլմի համար նախատեսված 5 երգերից 3-ն արդեն ձայնագրվել են, հաջորդ տարի կձայնագրվեն մնացած երկուսը:

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիան 2010թ. սկսել է նկարահանել «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը` Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա: Անահիտ իմաստուն թագուհու մասին պատմող սյուժեում որոշակի փոփոխություններ են կատարվել մուլտֆիլմը ավելի գրավիչ դարձնելու համար:

«Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:

Գովազդ