Արևը թույլ չի տա, որ երեխաների մոտ կարիես զարգանա. ատամնաբույժներ

Լուրեր

Երեխաներին կարիեսից պաշտպանելու համար նրանց հետ հաճախ զբոսնեք արևի տակ, խորհուրդ են տալիս Վաշինգտոնի համալսարանի մասնագետները: Վիտամին D-ն կիսով չափ նվազեցնում է այդ հիվանդության զարգացման ռիսկը, ասում են նրանք, հայտնում է rosbalt.ru-ն:

Ավելի վաղ բազմիցս ապացուցվել է, որ վիտամին D-ն ամրացնում է ոսկորները, սակայն կարիեսի վերաբերյալ կարծիքներն իրարամերժ էին: Վերջապես, կլինիկական հետազոտությունները տվել են այս

Երեխաներին կարիեսից պաշտպանելու համար նրանց հետ հաճախ զբոսնեք արևի տակ, խորհուրդ են տալիս Վաշինգտոնի համալսարանի մասնագետները: Վիտամին D-ն կիսով չափ նվազեցնում է այդ հիվանդության զարգացման ռիսկը, ասում են նրանք, հայտնում է rosbalt.ru-ն:

Ավելի վաղ բազմիցս ապացուցվել է, որ վիտամին D-ն ամրացնում է ոսկորները, սակայն կարիեսի վերաբերյալ կարծիքներն իրարամերժ էին: Վերջապես, կլինիկական հետազոտությունները տվել են այս հարցի պատասխանը: ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Նոր Զելանդիայում կատարված հետազոտությունները հաստատել են արևի ուժը, հայտնում է Myjane պորտալը:

Վիտամին D-ն բարելավում է ատամների հանքացումը: Պարզվել է, որ այս վիտամինի պակաս ունեցող երեխաներն ավելի հաճախ են կարիես ունենում:


1in.am

Գովազդ