2013 թվականին ծննդաբերության համար լավագույն երկիր Է ճանաչվել Շվեյցարիան

Լուրեր

The Economist հրատարակության փորձագետները նշում են, որ 2013 թվականին ծննդաբերության համար լավագույն երկիրը Շվեյցարիան Է: Ծննդաբերության համար առավել առողջ, անվտանգ եւ նպաստավոր պայմաններ ապահովող պետությունների տասնյակի մեջ մտել են նաեւ Ավստրալիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Կանադան եւ Հոնկոնգը: Առաջին անգամ1988 թվականին հրապարակված վարկանիշը գլխավորած Ամերիկայի Միացյալ Նահանգներն

The Economist հրատարակության փորձագետները նշում են, որ 2013 թվականին ծննդաբերության համար լավագույն երկիրը Շվեյցարիան Է: Ծննդաբերության համար առավել առողջ, անվտանգ եւ նպաստավոր պայմաններ ապահովող պետությունների տասնյակի մեջ մտել են նաեւ Ավստրալիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Կանադան եւ Հոնկոնգը: Առաջին անգամ1988 թվականին հրապարակված վարկանիշը գլխավորած Ամերիկայի Միացյալ Նահանգներն այս անգամ հայտնվել Է միայն 16-րդ հորիզոնականում՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն ունեցող Գերմանիայի կողքին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Երկրների թոփ տասնյակում տեղ են զբաղեցրել առավելապես ոչ մեծ տնտեսությունները: Եվրոպական երկրները հինգն են, դրանցից եվրոգոտու մեջ մտնում Է միայն մեկ պետություն: Սկանդինավյան երկրներն ունեն ամենալավ դիրքերը»,-նշվում Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է հրատարակության պաշտոնական կայքում:

Ռուսաստանը վարկանիշում ընդամենը մեկ հորիզոնականով Է առաջ Սիրիայից, որն այժմ առավել «թեժ» կետերից մեկն Է աշխարհի քարտեզի վրա:  Ադրբեջանը 70-րդ հորիզոնականում Է, Ղազախստանը՝ 74-րդ, իսկ Ուկրաինան զբաղեցնում Է 78-րդ տեղը: Վարկանիշում ԱՊՀ-ի մյուս երկրների վերաբերյալ տվյալներ չկան:

Վարկանիշը կազմող Economist Intelligence Unit ստորաբաժանումն իր գնահատումներում հիմնվում Է վիճակագրական տեսակետից կարեւոր 11  ցուցիչների վրա, ներառյալ ժողովրդագրությունը, երկրի տնտեսության զարգացածությունը եւ այլն: Բացի այդ, հրատարակությունը գնահատում Է քաղաքացիների սուբյեկտիվ զգացողությունը եւ նրանց բավարարվածությունը կենսամակարդակից:

Յուրաքանչյուր երկիր միագումար ցուցանիշներով կարող Է հավաքել 10 բալ: Գնահատման այս համակարգով Շվեյցարիան ունի 8,22 բալ, իսկ 80-րդ հորիզոնականով ցուցակը եզրափակող Նիգերիան՝ 4,74 բալ: Վարկանիշը հրատարակության կողմից հրապարակվում է ամեն տարի:

Գովազդ