Մեծ Բրիտանիայում տարեկան գրեթե 50 հազար զույգ է դիմում անպտղությունից բուժվելու
Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականները պարզել են 80% զույգերի անպտղության պատճառը, որոնց ախտորոշել են «անպտղություն՝ չպարզված պատճառներով», գրում է Газета-ն։
Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականները պարզել են 80% զույգերի անպտղության պատճառը, որոնց ախտորոշել են «անպտղություն՝ չպարզված պատճառներով», գրում է Газета-ն։
Համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Քվին Շինա Լյուիսը հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել է 239 զույգ՝ «անպտղություն՝ չպարզված պատճառներով» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ անպտղության պատճառը 80%-ի դեպքում սպերմատոզոիդների ԴՆԹ-ի վնասված լինելն է։
Այն կարող է առաջանալ մի շարք պատճառներից, ինչպես, օրինակ, սպերմատոզոիդների ոչ ադեկվատ հասունացում, խրոնիկ և սուր բորբոքային հիվանդություններ, ռենտգեն- և քիմիաթերապիա, բարձր ջերմաստիճանի ազդեցություն և այլն։
Պրոֆեսոր Լյուիսի կողմից անցկացված հետազոտությունն իր տեսակի մեջ եզակի է, և ստացված արդյունքները կհանգեցնեն նման զույգերի բուժման լավացմանը, նրանց գումարների և ուժերի խնայմանը։
Tert.am