Ամերիկուհին աշխարհի ամենածանրաքաշ եռյակի մայր է դարձել

Լուրեր

Բժիշկների նշանակած սննդակարգի շնորհիվ  Կալիֆոռնիայի 32-ամյա բնակչուհին լույս աշխարհ է բերել եռյակ տղաների, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է  9 կգ-ն:

2012-ի նոյեմբերի 8-ին Բրիտանի Դին լույս աշխարհ բերեց եռյակ տղաների ու դրանով իսկ նոր ռեկորդ

Բժիշկների նշանակած սննդակարգի շնորհիվ  Կալիֆոռնիայի 32-ամյա բնակչուհին լույս աշխարհ է բերել եռյակ տղաների, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է  9 կգ-ն:

2012-ի նոյեմբերի 8-ին Բրիտանի Դին լույս աշխարհ բերեց եռյակ տղաների ու դրանով իսկ նոր ռեկորդ սահմանեց: Նախորդ ռեկորդը 8 կգ ընդհանուր քաշով երեխաներ էին:

“ Երբ ես իմացա, որ սրտիս տակ եռյակի եմ կրում, բերկրանքս սահման չուներ”, ասել է ուռուցքաբանության կենտրոնի բուժքույր Բրիտանին:

Իսկ նրա ամուսին Ջեյսոն Դին չէր կարողանում հավատալ իր երջանկությանը, որ նա միանգամից երեք որդիների հայր է դառնալու:

Բժիշկների ցուցումների համաձայն, կինը պետք է յուրաքանչյուր 2 ժամը մեկ սնունդ ընդուներ, որպեսզի օրական 6000 կալորիա ստանար, մինչդեռ, ավանդաբար բազմապտուղ հղիության ժամանակ կինը պետք է 4500 կալորիա ընդունի:

“Նոյեմբերի սկզբին լույս աշխարհ եկան եռյակ եղբայրները.Սիդնին` 3,5 կգ, Էլիոթը` 3,31 կգ, իսկ ամենափոքրը Ջեյսոնն էր` 2,5 կգ քաշով,-հայտնել է մանկաբարձը”:

Ծննդատնից դուրս գրվելուց հետո, ընտանիքը փաստաթղթերը հանձնել է Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովին, որպեսզի գրանցեն նոր համաշխարհային ռեկորդը:

http://ankakh.com

Գովազդ