«Իմ փոքրիկ»-ը երկու տարեկան է

Լուրեր

«Իմ փոքրիկ»-ն այսօր դառնում է երկու տարեկան: 2010-ի նոյեմբերին գործարկվեց www.impoqrik.am կայքը` հայ ծնողների և երեխաների ուղեցույցը վիրտուալ աշխարհում: Անցած երկու տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ «Իմ փոքրիկ»-ն այսօր ոլորտի առաջատարն է իր ընթերցողների թվով: Կայքն ամեն օր ունենում է 2000-2500 ընթերցող, ամսվա կտրվածքով ընթերցողների թիվը գերազանցում է 60 հազարը, իսկ էջադիտումների թիվը 220 հազարը:

24  ամիսների ընթացքում կայքը վերածվել է բացառիկ տեղեկատվական շտեմարանի, որտեղ ծնողները կարող են գտնել իրենց հուզող ցանկացած հարցի

«Իմ փոքրիկ»-ն այսօր դառնում է երկու տարեկան: 2010-ի նոյեմբերին գործարկվեց www.impoqrik.am կայքը` հայ ծնողների և երեխաների ուղեցույցը վիրտուալ աշխարհում: Անցած երկու տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ «Իմ փոքրիկ»-ն այսօր ոլորտի առաջատարն է իր ընթերցողների թվով: Կայքն ամեն օր ունենում է 2000-2500 ընթերցող, ամսվա կտրվածքով ընթերցողների թիվը գերազանցում է 60 հազարը, իսկ էջադիտումների թիվը 220 հազարը:

24  ամիսների ընթացքում կայքը վերածվել է բացառիկ տեղեկատվական շտեմարանի, որտեղ ծնողները կարող են գտնել իրենց հուզող ցանկացած հարցի պատասխանը կամ էլ հարցն ուղղել մասնագետին: Հարուստ է նաև կայքի «Փոքրիկիս ժամանցը» բաժինը, որտեղ կարելի է գտնել հայկական և արտասահմանյան հեքիաթներ, բանաստեղծություններ, մուլտֆիլմեր, երգեր, երգերի բառերը և մանկական խաղեր:

Կայքն այժմ ունի նաև ըստ տարիքի և ըստ ոլորտների առանձնացված խորագրեր, որն ընթերցողներին հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց հուզող խնդրին վերաբերող հրապարակումը:

«Իմ փոքրիկ»-ը պարբերաբար իր ընթերցողներին նորարություններ է ներկայացնում: Օրինակ, վերջերս գործարկված «Մանկապարտեզներ» բաժնում ամփոփված են Երևանի բոլոր պետական և ոչ պետական մանկապարտեզների մասին ինֆորմացիան մեկ քարտեզում: Սա դյուրացնում է մանկիկի համար համապատասխան մանկապարտեզ գտնելու ծնողների` երբեք ժամանակավրեպ չդարձող  խնդիրը:

Ընթերցողների պահանջին ընդառաջելով` «Իմ փոքրիկ»-ն առաջիկայում կգործարկի նոր բաժին, որտեղ հոբելյար փոքրիկների հարազատները կկարողանան շնորհավորել նրանվ, գեղեցիկ մաղթանքներ ու բանաստեղծություններ նվիրել:

«Իմ Փոքրիկ» թիմը կայքի հետագա զարգացման համար բազմաթիվ նոր գաղափարներ և ծրագրեր ունի, որոնք ընթերցողներին կմատուցվեն առաջիկայում:

Շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ ընթերցողներին, ովքեր երկու տարի շարունակ մեզ հետ են եղել, իրենց առաջարկներով ու դիտողություններով օգնել են մեզ հասկանալ լսարանի իրական կարիքները և մատուցել անհրաժեշտ ու պահանջված տեղեկատվություն:

Շարունակեք գրել մեզ ու կստանաք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

 

Մանկական հավատարմությամբ` Իմ Փոքրիկ

Գովազդ