«2010 թվականին վաղ նորածնային մահացության դեպքերի կրճատում է գրանցվել տասը տոկոսով: Եթե 2009-ին
Առողջապահության նախարարությունը ծննդօգնության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում մի շարք հաջողություններ է գրանցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հոկտեմբերի 20-ին Աղվերանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱՆ Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, իրականացված ծրագրերի արդյունքում հղիների վաղ հաշվառման ցուցանիշը բարձրացվել է իսկ մայրական մահացության դեպքերն էլ կրճատվել են:

Մոր եւ մանկան առողջության վարչության պետը, անդրադառնալով նախարարության կողմից իրականացված ծրագրերին, նշեց, որ մի շարք ծրագրերի իրականացման արդյունքում միայն փորլուծային հիվանդությունները կրճատվել են 70 տոկոսով, շնչառականը` 50 տոկոսով: Հաջող իրականացվել է նաեւ իմունիզացիայի ծրագիրը:
Մոր եւ մանկան առողջության ոլորտում Կարինե Սարիբեկյանը հատկապես առանձնացրեց բյուջետային ֆինանսավորման, մարզերում եւ մայրաքաղաքում առողջապահության ռեսուրսների անհավասարաչափ բաշխման հետ կապված խնդիրները:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` նա նշեց, որ մարզային յոթ հիվանդանոցներ առաջիկայում կվերակառուցվեն եւ կհագեցվեն ժամանակակից սարքավորումներով: