«Օրորոց» բարեգործական ծրագիրը շարունակում է օժանդակել նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին

Լուրեր

«Օրորոց» բարեգործական ծրագրի շրջանակներում ՀՀ սահմանամերձ գյուղերի մինչեւ 1 տարեկան երեխա ունեցող 1533  կարիքավոր ընտանիք ստացել է աջակցություն:  «Արմեպրես»-ի հետ զրույցում `«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի տրվում է հագուստի փաթեթ շուրջ 60 հազար դրամ արժեքով:

««Առողջ մանկիկի փաթեթը» ներառում է 5 ամսական երեխայի համար նախատեսված հագուստ. այդ տարիքային սահմանն էլ

«Օրորոց» բարեգործական ծրագրի շրջանակներում ՀՀ սահմանամերձ գյուղերի մինչեւ 1 տարեկան երեխա ունեցող 1533  կարիքավոր ընտանիք ստացել է աջակցություն:  «Արմեպրես»-ի հետ զրույցում `«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի տրվում է հագուստի փաթեթ շուրջ 60 հազար դրամ արժեքով:

««Առողջ մանկիկի փաթեթը» ներառում է 5 ամսական երեխայի համար նախատեսված հագուստ. այդ տարիքային սահմանն էլ պատահական չէ, քանի որ մինչ որոշվում է յուրաքանչյուր ընտանիքի կարիքավորության չափը, նորածինը դառնում է մի քանի ամսական»,- պարզաբանեց Հասրաթյանը:

Նրա խոսքով` բարեգործական ծրագրի շրջանակներում, բացի Բերդի, Նոյեմբերյանի եւ Դիլիջանի սահմանամերձ գյուղերից, ակցիաներ են կազմակերպվել նաեւ Էջմիածնում, Երեւանում, Սպիտակում, Գյումրիում եւ Մարալիկում:

Բնակիչները ծրագրի շրջանակներում ստացել են նաեւ միանվագ օգնություն:

Հասրաթյանի գնահատմամբ` այժմ ծրագրի գլխավոր նպատակն է կենտրոնացնել աշխատանքները սահմանամերձ գյուղերում, ուր կա բուժաշխատողների, սարքավորումների եւ ամենակարեւորը` ֆինանսական օժանդակության պակաս:

«Ի տարբերություն նախորդ տարիների` ծնելիության մակարդակը որոշակիորեն նվազել է»,-նշեց Հասրաթյանը: Նրա կարծիքով, բացի ֆինանսական պատճառներից, դրան մեծապես նպաստում է նաեւ տղամարդկանց արտագնա աշխատանքը: Նրա դիտարկմամբ` միայն այն գիտակցությունը, որ երեխան կարող է ապահովվել անհրաժեշտ պարագաներով եւ դրամական աջակցությամբ,նպաստում է ծնելիության մակարդակի աճին:

«Օրորոց» ծրագրի համար անհրաժեշտ գումարները  հատկացվում են «Հայաստան» հիմնադրամի տարբեր երկրներում գործող մարմիններից, ինչպես նաեւ  արտերկրի եւ հայաստանաբնակ անհատ բարերարների կողմից:  Ծրագիրը մեկնարկել է 2002 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի  եւ կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Գովազդ