«Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել

Լուրեր

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել: Այս տեղեկությունը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Վերջինս հայտնեց, որ երեք նորածիններն էլ աղջիկ են, ծնվել են 1,5 կգ, 1,290 կգ, 1,260 կգ քաշով: Մայրիկը՝ Աննա

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել: Այս տեղեկությունը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Վերջինս հայտնեց, որ երեք նորածիններն էլ աղջիկ են, ծնվել են 1,5 կգ, 1,290 կգ, 1,260 կգ քաշով: Մայրիկը՝ Աննա Քարտաշյանը, Երեւանի բնակչուհի է, ընդամենը 27 տարեկան է: Եռյակը Աննայի առաջնեկն է: Նորածինները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով: Շուշան Հունանյանի փոխանցմամբ, մայրիկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Գովազդ