«Առաջնային անպտղությունը այն է, երբ երեխա չեն ունենում մեկ տարի, երկրորդայինը` երբ երկրորդ, երրորդ երեխա ունենալն է դառնում
Մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու պարագայում երիտասարդ զույգի` երեխա չունենալը ժամանակակից բժշկության մեջ անվանվում է անպտղություն: Վիճակագրական տվյալների համաձայն` ամեն հինգերորդ զույգը Հայաստանում կանգնում է առաջնային կամ երկրորդական անպտղության խնդրի առջեւ:
Մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու պարագայում երիտասարդ զույգի` երեխա չունենալը ժամանակակից բժշկության մեջ անվանվում է անպտղություն: Վիճակագրական տվյալների համաձայն` ամեն հինգերորդ զույգը Հայաստանում կանգնում է առաջնային կամ երկրորդական անպտղության խնդրի առջեւ:
Անպտղության պատճառ գինեկոլոգի հավաստմամբ հանդիսանում են նաեւ վաղ սեռական կյանքի ընթացքում հղիությունից պաշտպանվելն է եւ հղիության արհեստական ընդհատումները:
Սահակյանի տեղեկացմամբ անպտղության ցանկացած խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի զույգը ժամանակին դիմի մասնագետի եւ միասին պայքարեն խնդրի վերացման ուղղությամբ:
«Մեր հասաակությունը աստիճանաբար ձեռք է բերում եվրոպական մտածելակերպ, գնում է դեպի ազատ սեռական հարաբերություններ, անկաշկանդ սեռական կյանք»,- նշեց հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը: Նրա խոսքով` հասարակությունը սովոր է մեծացնել երեխաներին տաբուներով, ինչը երիտասարդների մոտ հետագայում բազմաթիվ հոգաբանական խնդիրների տեղիք է տալիս:
«Տղամարդիկ էլ սկսել են ճիշտ մոտենալ հարցին եւ, եթե խնդիրը իրենցից է, պատրաստ են դիմել բժիշկի»,- ասաց Սահակյանը: Նա շեշտեց, որ հասարակության մեջ վերանում է նաեւ այն թյուր կարծրատիպային մտածողությունը, թե անպտղությունը միայն կնոջ պատճառով է:
Բանախոսները փաստեցին, որ անպտղությունը դատավճիռ չէ եւ ժամանակին բուժման գործընթացը սկսելու դեպքում հիմնականում բոլոր խնդիրները հաղթահարելի են: Նրանք վստահեցնում են, որ անպտղության բուժման գործընթացը հաջողության հասնելու համար պետք է ուղեկցվի նաեւ հանգիստ մթնոլորտով, գերլարվածության բացակայությամբ:
Հայաստանում չկա անպտղության բուժման դիմաց սահմանված հստակ գումար, քանի որ բուժման համար նախատեսված դեղորայքի եւ հետազոտությունների տեսակները խիստ անհատական են: