«Ինչ են պատմում ծնողները իրենց փոքրիկի մասին» . նոր էջ «Իմ Փոքրիկում»

Լուրեր

Հաճախ փոքրիկները մեզ հետ զրուցում են և պատմում իրենց արկածների, մտքերի, երազների, վախերի  և անգամ այնպիսի երևույթների մասին,  որոնք շատ հաճախ մեզ անհասկանալի են թվում: Տալիս են հարյուրավոր հարցեր` անգամ առանց կանգ առնելու: Մեկ  հարցի պատասխանը ծնում է մեկ այլ հարց: Ծնողներին մնում է ուշի ուշով պատասխանել հարցերին  և փորձել չսխալվել:

Պատահում է նաև, որ ծնողները պարզապես ձևացնում են, որ լսում են` թափահարելով իրենց գլուխը և դրանով իսկ թվացյալ բարձրացնում պատմածի կարևորությունը:

Իսկ երբևէ  մտածել ենք, որ գուցե նրանք այնպիսի բաներ են պատմում, որ հարկավոր է մեծ ուշադրությամբ լսել և անգամ կարևորել: Սիրելի մայրիկեր,  այդպիսով ձևավորվում է Ձեր փոքրիկի բնավորությունը, նրա նախընտրությունները, նրա ճաշակը: Մի պնդեք նրանց անել այն, ինչ դուք ինքներդ եք ցանկանում , որ անի կամ նրա մեջ մի փնտրեք Ձեր երազած փոքրիկին: Օգնեք նրան լինել այնպիսին, ինչպիսին նա արդեն ձևավորվում է, և մի մոռացեք լինել նրա լավագույն ընկերը:

«Ինչ են պատմում ծնողները իրենց փոքրիկի մասին» էջում «Իմ Փոքրիկը» Ձեզ կներկայացնի  մայրիկների`  բարի և հետաքրքրիր, երբեմն  տարօրինակություններով լի  պատմությունները իրենց փոքրիկների մասին,  և դուք կհասկանաք, թե ինչքան նման և ինչքան տարբեր են աշխարհիի բոլոր փոքրիկները:

Գովազդ