Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի 10-ամյա բնակիչ Էրդեմ Մուրը հազվագյուտ աղիքային հիվանդության պատճառով չի կարողանում ոչ ուտել, ոչ խմել: Ինչպես հաղորդում է Life News-ը, հիվանդությունը երեխայի մոտ ի հայտ է եկել 2 ամսականում: Նրա մայրը պատմել է, որ 2-ամսական երեխայի հաստ ու բարակ աղիքների միջև կիստա է հայտնաբերվել:

Երեխային տրվող միակ քաղցրավենիքը հավամսի համ ունեցող տաք չիփսերն են, սակայն նրա օրգանիզմը կարող է մարսել օրական մեկ չիփս, հակառակ դեպքում` բարդություններ են առաջանում:
«Նա գիտի, որ իրեն շատ բաներ չեն կարելի, ու խելոք կատարում է բոլոր պահանջները»,- պատմել է փոքրիկի մայրը:
Բժիշկները վստահեցնում են, որ երեխայի կյանքը հնարավոր կլինի փրկել աղիների փոխպատվաստման շնորհիվ: Ի դեպ, նման վիրահատությունն առաջինը կլինի Ավստրալիայում: Եթե այն բարեհաջող ավարտվի, ապա երեխան նորմալ սնվել կկարողանա արդեն 2 տարուց:
Tert.am