15-49 տարեկան 5922 կանանց շրջանում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ աբորտները (հղիության արհեստական ընդհատում) Հայաստանում նվազել են: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով Հայաստանի Ժողովրդագրության եւ Առողջության հարցերի հետազոտության վրա:
Հարցմանը նախորդող երեք տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր հղիությունների 63 տոկոսն ավարտվել են կենդանի ծնունդով, իսկ 29 տոկոսը` աբորտով:
15-49 տարեկան 5922 կանանց շրջանում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ աբորտները (հղիության արհեստական ընդհատում) Հայաստանում նվազել են: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով Հայաստանի Ժողովրդագրության եւ Առողջության հարցերի հետազոտության վրա:
Հարցմանը նախորդող երեք տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր հղիությունների 63 տոկոսն ավարտվել են կենդանի ծնունդով, իսկ 29 տոկոսը` աբորտով: 2005թ -ից ի վեր, երբ աբորտով էին ավարտվում հղիությունների 45 տոկոսը, աբորտի ցուցանիշը զգալիորեն նվազել է: Աբորտով ավարտվող հղիությունների մասնաբաժինը նկատելիորեն աճում է կնոջ տարիքին եւ հղիության հերթականությանը զուգընթաց:
Աբորտով ավարտված հղիությունների շուրջ կեսի պարագայում կանայք օգտագործելիս են եղել հակաբեղմնավորման մեթոդներ, որոնց մեծ մասը (աբորտով ավարտված հղիությունների մեկ երրորդը) պայմանավորված է եղել հակաբեղմնավորման ավանդական մեթոդների ձախողմամբ:
Համաձայն տվ յալների, վերջին երեք տարվա ընթացքում կատարված աբորտների 39 տոկոսը պայմանավորված է եղել այլեւս երեխա չունենալու կնոջ ցանկությամբ, սոցիալ-տնտեսական պատճառներով` 15 տոկոսը, եւ հաջորդ երեխայի ծնունդը հետաձգելու ցանկությամբ` եւս 15 տոկոսը:
Վերջին երեք տարվա ընթացքում կատարված աբորտների 57 տոկոսն իրականացվել են գործիքային միջամտությամբ քերելով, իսկ 39 տոկոսը` վակումային ասպիրացիայի միջոցով:
Հարցմանը նախորդող հինգ տարիների ընթացքում աբորտ կատարած հինգ կանանցից չորսը (81 տոկոս) աբորտից հետո չեն զրուցել հակաբեղմնավորման մեթոդների մասին բուժաշխատողի հետ:
News.am