Մեկնարկել է քվեարկությունը «Գարնանն ընդառաջ» լուսանկարների մրցույթում

Լուրեր

«Իմ փոքրիկ»-ի հայտարարած «Գարնանն ընդառաջ» լուսանկարների մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է: Այժմ ընթանում է քվեարկությունը, որը կտևի մինչև մարտի 7-ը ներառյալ:

Մրցույթը մեծ արձագանք առաջացրեց: «Իմ փոքրիկ»-ը ստացավ աննախադեպ մեծ թվով հայտեր: Եվ չնայած հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է, շարունակում ենք նոր լուսանկարներ ստանալ, որոնք,

«Իմ փոքրիկ»-ի հայտարարած «Գարնանն ընդառաջ» լուսանկարների մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է: Այժմ ընթանում է քվեարկությունը, որը կտևի մինչև մարտի 7-ը ներառյալ:

Մրցույթը մեծ արձագանք առաջացրեց: «Իմ փոքրիկ»-ը ստացավ աննախադեպ մեծ թվով հայտեր: Եվ չնայած հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է, շարունակում ենք նոր լուսանկարներ ստանալ, որոնք, ցավոք, մրցույթում ընդգրկվել այլևս չեն կարող` կարգն է այդպիսին:

«Իմ փոքրիկ»-ն առաջիկայում նոր մրցույթներ կհայտարարի` տարբեր թեմաներով: Այնպես որ, եթե չեք հասցրել Ձեր փոքրիկի լուսանկարն ուղարկել  «Գարնանն ընդառաջ» մրցույթի համար, մի հուսահատվեք: Հետևեք «Իմ փոքրիկ»-ին` տեղեկանալու առաջիկա մրցույթների և անակնկալների մասին:

 

Մանկական հավատարմությամբ` Իմ Փոքրիկ

Գովազդ