Բուն թռավ -քեֆը լավ: Թռավ-թռավ ցած իջավ,շուրջն աչք ածեց,էլի թռավ:Թռավ-թռավ ցած իջավ,պոչը պտտեց շուրջը աչք ածեց ու էլի թռավ:Էս դեռ նախասելուկն է,ասելիքը հետո կգա:
Մի ճահճում մի կռունկ ու մի ձկնկուլ էին կենում:Կռունկը մենակ ապրելուց ձանձրացավ ու մտքին դրեց ամուսնանալ:
-Արի գնամ ձկնկուլին խնամախոս:Գնաց,գնաց , թըմփ,յոթը վերստ ճահիճ կտրեց,հասավ տեղ ու ասավ.
-Ձկնկուլ,տանն ես:
-Տանն եմ:

-Արի ինձ ուզիր:-Չե, կռունկ, քեզ չեմ ուզի,ոտքերդ երկար,շորդ կարճ,թռնելդ բանի պետք չի,ուտելու բան էլ չունես:Գնա կորի,լողլողի մեկը:
Կռունկը փորուփոշման եկավ տուն:
Ձկնկուլը հետո միտքը փոխեց ու ասաց.
-Ավելի լավ է կռունկին ուզեմ,քան թե մենակ ապրեմ:
Գալիս է կռունկի մոտ ու ասում.
-Կռունկ ինձ ուզիր:
-Չէ,ձկնկուլ,պետքս չես,պսակվել չեմ ուզում, ինձ կնիկ պետք չի,գնա գործիդ:
Ձկնկուլը ամոթից լաց եղավ ու ետ գնաց:Կռունկը միտքը փոխեց.
-Իզուր էլ չուզեցի ձկնկուլին,-ասաց,-մենակ ապրելուց խեր չկա: Գնամ ինձ հարս բերեմ:
Գնաց,հասավ ձկնկուլի տուն:
-Ձկնկուլ,միտքս փոխեցի, պսակվում եմ,ինձ ուզիր:
-Չէ կռունկ,ես քեզ չեմ ուզում:
Կռունկը տուն դարձավ:
Էստեղ ձկնկուլը միտք արեց.
-Ինչի մերժեցի:Մենակ ապրելուց ինչ օգուտ:Լավ է մարդի գնամ:Գալիս է խնամախոս, հիմա էլ կռունկը չի ուզում:
Մինչև հիմա էլ էդպես իրար ուզելու են գնում,համա չեն պսակվում:
Ռուսական ժողովրդական հեքիաթ