Պատահում է, շատ անգամ մարդիկ իրար հետ համաձայն չեն լինում, տարբեր կարծիքներ են լինում: Դրա համար էլ հաճախ դժվար է լինում կատարել նրանց բոլորի ցանկությունները:
Ժամանակով Ֆրանսիայի գյուղերից մեկում մի քահանա էր ապրում: Քահանան այնքան ճարպիկ ու խորամանկ էր, որ բոլորին խաբում էր, բայց այնպես էր խաբում, որ ոչ մեկը գլխի չէր ընկնում: Հա, հա, մի զարմացեք, այդպես էլ է պատահում:
Մի օր քահանայի մոտ են գալիս գյուղացիներն ու ասում են.
- Բարև, տեր հայր:
- Աստծու բարին, - պատասխանում է քահանան, - ասեք տեսնեմ, ի՞նչ եք ուզում:
- Տեր հայր, - ասում են գյուղացիները, - երաշտը ամբողջ բերքը փչացնում է: Խնդրում ենք մի ճար անես, մի քիչ անձրև գա, բերքն ափսոս է, կփչանա:
- Կանեմ, զավակներս, - պատասխանում է քահանան: - Ձեր ուզածը հասարակ բան է: Ես մի աղոթք գիտեմ, որ օրը
Պատահում է, շատ անգամ մարդիկ իրար հետ համաձայն չեն լինում, տարբեր կարծիքներ են լինում: Դրա համար էլ հաճախ դժվար է լինում կատարել նրանց բոլորի ցանկությունները:
Ժամանակով Ֆրանսիայի գյուղերից մեկում մի քահանա էր ապրում: Քահանան այնքան ճարպիկ ու խորամանկ էր, որ բոլորին խաբում էր, բայց այնպես էր խաբում, որ ոչ մեկը գլխի չէր ընկնում: Հա, հա, մի զարմացեք, այդպես էլ է պատահում:
Մի օր քահանայի մոտ են գալիս գյուղացիներն ու ասում են.
- Բարև, տեր հայր:
- Աստծու բարին, - պատասխանում է քահանան, - ասեք տեսնեմ, ի՞նչ եք ուզում:
- Տեր հայր, - ասում են գյուղացիները, - երաշտը ամբողջ բերքը փչացնում է: Խնդրում ենք մի ճար անես, մի քիչ անձրև գա, բերքն ափսոս է, կփչանա:
- Կանեմ, զավակներս, - պատասխանում է քահանան: - Ձեր ուզածը հասարակ բան է: Ես մի աղոթք գիտեմ, որ օրը աղոթեմ, էն օրն էլ անձրև կգա: Բայց տեսեք ձեզ ինչ եմ ասում: Հարկավոր է, որ գյուղում բոլորը համաձայն լինեն, որ անձրև գա: Էսօր կիրակի է, իմ աղոթքի օրն է: Պատարագի վերջում ես կխոսեմ ժողովրդի հետ, եթե մի մարդու պես համաձայն լինեն, որ անձրև գա, ուրեմն՝ կգա:- Տեր հայր, մենք շնորհակալ կլինենք:
- Ինչե՜ր եք ասում, բա ամո՞թ չէ: Զավակներս, իմ գործը ձեզ օգնելն է, հանգիստ գնացեք:
Գյուղացիներն ուրախ-ուրախ հեռանում են: Կիրակի օրվա պատարագը որ վերջանում է, քահանան դիմում է եկեղեցում հավաքված մարդկանց.
- Ժողովուրդ, քիչ առաջ ինձ մոտ էին եկել մի քանի գյուղացի և բողոքում էին, որ երաշտը ամբողջ բերքը փչացնում է: Ասում էին՝ մեղք ենք, աստծուն ասա, թող մի քիչ անձրև տա, բերքը ափսոս է, չփչանա: Դա ինձ համար հասարակ բան է: Ես մի աղոթք գիտեմ, որ օրը աղոթեմ, էն օրն էլ անձրև կգա: Բայց դրա համար հարկավոր է, որ բոլորը մի մարդու պես կանգնեն ու ինձ խնդրեն, որ այսինչ կամ այնինչ օրը անձրև լինի: Հիմա ձեզ եմ հարցնում, ուզո՞ւմ եք, որ այսօր անձրև գա:
- Չէ՜, տեր հայր, այսօր չենք ուզում: Այսօր կիրակի է, որոշել ենք մի քիչ ման գալ, ուրախանալ, - վրա են բերում գյուղի ջահելները:
- Լավ, որ էդպես է, - շարունակում է քահանան, - ուրեմն կաղոթեմ, որ անձրևը էգուց գա:
Մի քանի կին դժգոհում են.
- Չէ՜, տեր հայր, մենք էլ էգուց չենք ուզում: Լվացք ենք անելու, մինչև լվացքը չչորանա, մեզ անձրև հարկավոր չէ:
- Շատ լավ, - ասում է քահանան, - որ էգուց չեք ուզում, աղոթեմ, թող երեքշաբթի անձրև գա:
- Չէ՜, տեր հայր, երեքշաբթի հարմար չէ, որոշել ենք տոնավաճառ գնալ, - ասում են գյուղի աղջիկները:
- Լավ, որ երեքշաբթի հարմար չէ, չորեքշաբթի օրվա վրա կաղոթեմ, ասում է քահանան:
- Չէ՜, տեր հայր, չորեքշաբթի չի լինի: Չորեքշաբթի որոշել ենք խոտ հնձել, ասում են հնձվորները:
- Լավ, - պատասխանում է քահանան, - խոտհունձն էլ է կարևոր գործ: Ուրեմն, հինգշաբթի օրը կաղոթեմ:
- Չէ՜, տեր հայր, հինգշաբթի չենք ուզում, - դժգոհում են գյուղի երեխաները: - Հինգշաբթի օրը դպրոցը փակ է, ուզում ենք դաշտում մի քիչ վազվզել:
- Ախր ես ո՞նց մերժեմ երեխաներին, ասում է քահանան: - Լավ, եթե հնգշաբթի էլ չի լինում, ուրբաթ օրվա համար կթողնեմ:
- Չէ՜, տեր հայր, - բողոքում են կղմինդրագործները, - ուրբաթ օրն էլ մենք ենք զբաղված: Կղմինդրը սարքել ենք, դրել արևին, որ չորանա: Մինչև ուրբաթ հազիվ չորանա: Էդ մի օրն էլ մեզ բաշխեք:
- Զավակներս, ի՞նչ ասում, մնաց շաբաթ օրը, - ասում է քահանան:
- Էդ մեկը չեղավ, տեր հայր, - բողոքում է գյուղի քյոխվեն: - Շաբաթ օրը ես գյուղերն եմ ման գալիս, շաբաթ չի լինի:
- Դե որ շաբաթ էլ չեք ուզում, - ասում է խորամանկ քահանան, - ուրեմն, էլ օր չմնաց:
Ես ձեզ ասի, չէ՞, որ իմ իմացած աղոթքը օգնում է միայն այն ժամանակ, երբ բոլորդ միասին, մի մարդու պես ինձ ասեք, որ անձրև եք ուզում: Ուրեմն, գնացեք, իրար հետ լեզու գտեք: Եվ քանի դեռ դուք մի կարծիքի չեք, թող առայժմ աստված ինքը որոշի, թե որ օրը անձրև լինի, որ օրը՝ արև:
Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ