Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։
Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։
Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։
Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։
Անխելք հիմարը
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում:
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ:
Ճանապարհին մի գայլ պատահեց.
— Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,— հարցրեց գայլը:
«Գնում եմ աստծու մոտ,— պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու»:
Անտառի տնակը
Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։ Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։
Չխոսկան աղջկա հեքիաթը
Ժամանակով մի թագավոր ա լինում, ունենում ա մինուճար մի տղա: Էս տղի տարիքը հասնում ա, թամամում, համա ինչ աղջիկ որ ջոկում են սրա համար, չի ուզում պսակվի հետը:
— Թագավորն ապրած կենա,— ասում ա հորը,— ես լսած կամ, որ էն ֆլան երկրումը, էն ֆլան թագավորը մի չխոսկան աղջիկ ունի: Ով որ կարենա խոսացնի նրան, մարդու կգնա, թե հո չէ, գլուխը կտրիլ ա տալիս: Պետք ա գնամ,— ասում ա,— իմ բախտը փորձեմ:
— Այ որդի,— ասում ա թագավորը,— աշխարքի աղջիկը կտրվել ա՞, որ դու գնում ես սարեսար-չոլեչոլ ընկնես, թե ինչ ա մի չխոսկան աղջիկ ես խոսացնում, որ նոր նրան կնիկ առնես: Անշառ գլուխդ շառի մեջ մի գցի,— ասում ա,— ձեռ քաշիր դրանից:
— Չէ, որ չէ,— ասում ա որդին: — Որ ասել եմ, պետք ա անեմ: Ես իմ թքածը լիզողը չեմ:
Թագավորը տեսնում ա ճար չկա, ուրդու ճակատը պաչում, ճամփու ա դնում: