Երբ քաղաքի լույսերը քնեցին և գիշերվա լռությունն արթնացավ, լուսնի մի բարալիկ շող ճկվելով ու բեկվելով ներս սահեց մի փակ պատուհանի փայտե փեղկերի արանքից։  Թեթև քամի փչեց, և մի քանի ժամ առաջ նկարված Թիթեռնիկ-միթեռնիկի քթիկին ծաղկափոշի թափվեց:

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել, բնակիչները մտահոգ էին։ Ասում էին՝ մոտակա անտառում մի չար և սարսափելի մեծ դև է հայտնվել։ Նա օրվա տարբեր ժամերին կատաղի մռնչում էր, հսկա ծառերն արմատախիլ անում և ահասարսուռ աղմուկ բարձրացնում։ Բոլորը սարսափած թաքնվում էին հնարավոր ամենամութ անկյունում։

Մի լուսավոր առավոտ, երբ արևն իր շողերն էր խնամքով դասավորում երկրի վրա, հրաշք կատարվեց՝ փայլուն աչուկներով և փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ մի զատիկ ծնվեց կանաչ մարգագետնում ապրող ծաղիկներից մեկի գրկում։ Ծաղիկը նրան ժպտաց և իր գլխիկի ամենատաքուկ և ապահով անկյունում փոքրիկին տեղավորեց։

Փոքրիկ Սոֆին սիրում էր փակվել սենյակում, թղթե ինքնաթիռներ պատրաստել և թռցնել 16-րդ հարկի իր  պատուհանից։ Դողդոջուն ձեռքերով նա դանդաղ և մանրակրկիտ պատրաստում էր յուրաքանչյուր օրվա խոսող ինքնաթիռները և ուղարկում տարբեր ուղղություններով։

Հեքիաթի հեղինակն Աստղ Մադաթյանն է։ Նա ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ և դիվանագիտության բաժինը։ Այժմ գտնվում է մայրության արձակուրդում։

Այլ հոդվածներ …