Մի շատ աղքատ մարդ ա լինում: Սրա ունեցած-չունեցածը մի կնիկ ու մի տուն էրեխեք են լինում: Ամեն օր գնում ա, ման գալի, որ մի աշխատանք գտնի: Մի օր մի մարդ ա պատահում, ասում ա.

— Էդ ո՞ւր ես գնում:

Ասում ա.

— Աղքատ մարդ եմ, գնում եմ մի գործ ճարեմ:

Ասում ա.

— Արի ինձ հետ գնանք ձուկ բռնենք:

Էս աղքատը դրա հետ գնում ա ձուկն են բռնում, էդ իրիկուն բոլ ձուկ ա բերում տուն, էրեխեքը լավ ուտում են:

Էգսի օրն էլ ետ իրար հետ գնում են ձուկ բռնելու:

 

Իմ ջահել ժամանակ, մեր հարևան թուրքի գեղումը մի մոլլա կար։ Էս մոլլեն հարևանի կնկա սիրեկանն էր։ Էս կնկա մարդն էլ գիդեր էդ բանը, տղեն էլ։ Ամա մարդը շատ հավատացյալ էր, միշտ աչքը երկինք գցած, հույսը՝ ալլահին, թե, «ծուռը ճամփով գնացողի պատիժը ալլահը կտա»։ Տղեն մի օր ասեց հորը.

— Այ հեր,— ասեց,— ես էդ մոլլին յա կխեղդեմ, յա թե՝ կսպանեմ։

— Այ որդի, այ անհավատ,— ասեց հերը,— դու դուզ ճամփով գնա, ծուռ ճամփով գնացողի պատիժը ալլահը կտա։

Գրիմմ Եղբայրներ

Մարդու մեկը մի էշ է ունենում: Տարիներ շարունակ էս էշը լիքը պարկեր է կրում ջրաղաց, էնտեղից էլ տուն, բայց մի օր էլ պառավում է ու չի կարողանում աշխատել:

Տերը մտածում է, որ անտեղի է կերակրում նրան, և էշը, երբ նկատում է, որ վատ են իր գործերը, վեր է կենում ու փախչում տիրոջ մոտից, որ Բրեմեն գնա: Մտածում է, թե էնտեղ կհաջողվի թափառաշրջիկ երաժիշտ դառնալ: Մի քիչ որ գնում է, ճանապարհին մի որսորդական շուն է հանդիպում: Լեզուն կախ գցած շունը ընկած է լինում գետնին, երևի շատ վազելուց հոգնած է լինում:
-Ինչու՞ ես էդպես ծանր շնչում, քեռի Քուչի,- հարցնում է էշը:
-Օ՜ֆ,- պատասխանում է շունը,- պառավել եմ, օր օրի ավելի եմ թուլանում, էլ չեմ կարողանում որսի գնալ, դրա համար էլ տերս որոշել է սպանել ինձ, բայց ես փախել եմ: Հիմա ո±նց եմ մի կտոր հաց վաստակելու:

(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)

Մի աշուղ է լինում։ Օրերից մի օր էս աշուղը մենակ վեր է կենում գնում անտառը։ Անտառում դես է մտածում, դեն է մտածում, մինչև որ մտածելու բանը հատնում է։ Որ մտածելու բանը ուսանում է՝ «Օ ֆ, ասում է, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակը էստեղ։ Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...»

Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Ջութակի ձենը հնչում է անտառում։ Էս ձենի վրա անտառի խորքից վազեվազ դուրս է գալիս մի գել։

— Ախ, գելը...— հառաչում է աշուղը։— Բայց ես սրան չէի ուզում... Ես գելի հետ ի՞նչ անեմ...

Իսկ գելը մոտ է գալիս ու սկսում է խոսել։

— Էդ ի նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես։

— Սրա սովորեցնելն ինչ բան է որ,— պատասխանում է աշուղը։— Կսովորեցնեմ, միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։

— Աչքիս վրա,— խոսք է տալիս գելը։— էնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի։

— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։

Գնում են։ Գնում են, գնում, տեսնում են ճանապարհին մի պառավ կաղնի, մեջը փուչ, ինքը ճղված։

— Դե հիմի լսի՛ր, տես ինչ եմ ասում,— դառնում է աշուղը գելին։ — Եթե ճշմարիտ սրտով ուզում ես նվագել սովորես, ամենից առաջ

Լինում ա չի լինում մի ջահել, սիրուն հարս ա լինում։ Սա մի ջահել սիրուն տղի ա սիրում։

Էս հարսի մարդը մի օր գնալու ա լինում հարևան գեղը։

— Այ կնիկ,— ասում ա,— ես գնացի, գիշերը գալ չեմ։ Վախես ,ոչ, դուռը պինդ փակի ու քնի։

— Լավ, այ մարդ,— ասում ա կնիկը,— բա հու աշուղ չեմ դառնալու, նեյնիմ-նեյնիմ անեմ։ Վեր եմ ընկնելու քնեմ, որ էրազումս քեզ տեսնեմ։

Էս հարսը մարդին որ ճամփու ա դնում, շորերը վեր առնում գնում ջուրը լվացք անելու։ Էնքան բանդ ա լինում էստեղ, մինչև ռաստ ա գալի իր սիրած տղին։

Էս հեքիաթը ես մեր մեծերից եմ լսել, սրանք էլ իրանց պապերից, պապերն էլ հայտնի բան ա, իրանց մեծերից:

Պռոշ թագավորի օրով էրկու դրկից-հարևան են լինում: Սրանցից մեկի եզները ձմեռը սատկում են, սա չի կարում ինքը վար անի, էն մեկել հարևանը սրա արտի էրեսը մի տարի ժամանակով առնում ա, որ ինքը նրա արտումը վար անի, ցանի, հունձը հավաքի:

Գարունքը, որ բացվում ա, սա գութանը լծում ա, սկսում ա վար անել, գութանի խուփը բիրդան մի պղինձ ոսկի ա հանում: Սա լծկանը թողած արորում, վազում ա հարևանին թե.

Այլ հոդվածներ …