Յուրաքանչյուր ստեղծագործությունը նրա
Ախորժելի հեքիաթ է աննման,
Ով փորձել է, կհասկանա
Մտքի թռիչքն անուշահամ:
(խոհարար)
***
Ունեմ մատիտ ու ներկեր,
Կտավ ու շա՜տ վրձիններ,
Նաև ալբոմ ու թղթեր,
Սրիչ, լի՜քը ռետիններ։
(նկարիչ)
***
Երբ հիվանդ է կոկորդը,
Կարմրած է քթիկը,
Դիմում ենք արագ նրան,
Որ նորից վազենք սղարան։
(բժիշկ)
***
Սովորեցնում է գրել, արտասանել և հաշվել,
Սպիտակ կավիճը ձեռքին` դասարանում շրջել։
Ասում է՝ եղեք բարի,
Ուշիմ ու արի,
Հայրենիքին նվիրված զինվոր քաջարի։
(ուսուցիչ)
***
Բա՜րձր, բա՜րձր եմ թռչում,
Սլանում եմ, սլանում
Անամպ, կապույտ երկնքում:
Օ՜, ինչ լավ է վերևում։
(օդաչու)
***
Վաստակում է իր խաղով,
Թատրոնում ու կինոյում,
Մենք էլ խաղը դիտելով՝
Մեկ՝ հուզվում ենք, մեկ՝ ժպտում։
(դերասան)
***
Սանր, գոգնոց ու մկրատ
Իսկ դիմացը՝ հայելի,
Ձեռքերի շարժով արագ
Ձեզ դարձնում է գեղանի։
(վարսահարդար)
***
Լինի անձրև, թե արև,
Շոգ ամառ, թե հով աշուն,
Կառուցում է ողջ տարին,
Շարում է քարը քարին։
(շինարար)