Հանելուկներ, որոնք վարժում են երեխայի միտքը

Հանելուկներ

Հանելուկները վարժում են երեխաների միտքը՝ միաժամանակ զվարճացնելով նրանց։

Կարող եք հանելուկներ գուշակելը դարձնել առօրյայի պարտադիր մասնիկ, օրինակ՝ եթե երեխան դժվարությամբ է համաձայնում լոգանք ընդունել, նրա հետ պայմանավորվեք, որ ամեն անգամ, երբ լոգանք է ընդունում,  հանելուկներ կասեք, իսկ նա կգուշակի։

Եվ այսպես, այս անգամ ներկայացնում ենք Ներսես Շնորհալու հանելուկներից մի քանիսը․


* * *

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

 

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

 

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

 

* * *

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

 

* * *

Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

(Գիրք)

 

* * *

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

 

* * *

Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:

(Մորեխ)

 

* * *

Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)