Թփից կախվել
Երկար, բարակ,
Կանաչ կեղև,
Պատիճը փակ:
լոբի
***
Քշեց տարավ
Ցորեն ու հարդ,
Բայց չկերավ
Եվ ոչ մի հատ:
քամի
***
Կանաչ մուշտակում
Շարվել են անշարժ,
Ասես թե լինեն
Ձիգ ատամնաշար:
եգիպտացորեն
***
Արևը վերում,
Ինքը հողի տակ,
Աճում է, դառնում,
Ասես սուր դանակ:
գազար
***
Կաթկթում է
Տանիքներին,
Ջրում թուփ ու
Ծաղիկներին:
անձրև